Վարքագծի կանոններ

Ագրոլիզինգը ղեկավարվում է կորպորատիվ կառավարման լավագույն փորձով, որը ապահովում է կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը:
Որդեգրելով միջազգային վարքագծի ստանդարտները և ունենալով էթիկայի ներքին կանոններ և կանոնակարգ, Ընկերության բարի համբավի և բարձր վարկանիշի ապահովման համար մենք կարևորում ենք մեր աշխատակիցների պատշաճ պահելաձևը և արտաքին տեսքը, հաճախորդների սպասարկման բարձր որակը, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը մինչև պայմանագրի կնքումը և պայմանագրի կնքումից հետո:
Մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք վարկային պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ բարձրորակ խորհրդատվություն՝ առաջարկելով նրանց պահանջներն առավելագույնս բավարարող և հարմար ծառայություններ:

Վարքագծի կանոններ

Թարմացվել է. 02/09/2018