Լիզինգ

Լիզինգի միջոցով Դուք հնարավորություն կունենաք արդիականացնել արտադրական տեխնոլոգիաները և ապահովել Ձեր բիզնեսի առաջընթացը: Լիզինգի հիմնական առավելությունը գրավի բացակայությունն է:

Կազմակերպությունը լիզինգով տրամադրում է՝

  • տրանսպորտային միջոցների լիզինգ
  • գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ
  • արդյունաբերական սարքավորումների լիզինգ,
  • սննդամթերքի վերամշակման սարքավորումների լիզինգ
  • այլ

Կազմակերպությունը լիզինգով տրամադրում է արտադրական և գյուղատնտեսական սարքավորումներ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն առնվազն 3 ամսվա անընդմեջ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փորձ:

Լիզինգի տրամադրման պայմանները

Լիզինգի առարկայի արժեքը 300.000 ՀՀ դրամ — 30 մլն ՀՀ դրամ
(կամ համարժեք արտարժույթ)
Մարման ժամկետը 12 — 60 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույքը 9% — 18%
Լիզինգի կանխավճար 0 — 50%
Լիզինգառուի այլ ծախսերը Գույքի ապահովագրություն, այլ ծախսեր
Լիզինգի ապահովվածությունը Լիզինգի առարկան հանդիսանում է լիզինգի պայմանագրի ապահովվածություն:
Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել նաև լրացուցիչ ապահովվածություն:
Լիզինգային հայտի ուսումնասիրության վճար Միանվագ վճար` 10.000 ՀՀ դրամ
Տույժեր և տուգանքներ* Ժամկետանց վարկի մայր գումարի համար՝ օրական 0,1 %
Ժամկետանց տոկոսագումարի համար՝ օրական 0,1 %
Լիզինգային հայտի ուսումնասիրության և որոշման կայացման ժամկետը** Մինչև 5 աշխատանքային օր

*Ժամկետանց գումարի վրա հաշվարկվում է նաև տոկոս՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով:
** Վարկառուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում:

Լիզինգի և տոկոսների մարումը

Մարման եղանակը Ամսական հավասարաչափ վճարումների գրաֆիկով:
Ելնելով բիզնեսի առանձնահատկություններից և
սեզոնայնությունից հնարավոր է մայր գումարի մարման դադարի շրջաններ:
Լիզինգի վաղաժամկետ մարում Լիզինգի պայմանագիրը կնքման ամսաթվից մեկ տարվա ընթացքում ավարտելու պարագայում լիզինգառուն պարտավորվում է վճարել մինչեվ նշված ամսաթիվը գրաֆիկով նախատեսված տոկոսագումարները:
Մեկ տարին լրանալուց հետո ժամկետից շուտ մարումների համար տույժեր եվ տուգանքներ չեն նախատեսվում:
Տոկոսագումարների հաշվարկման կարգը 365 օրացուցային օրերի համար, տարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի մնացորդի դիմաց
Կանխավճար/ Վարկի գումար Սկսած 0%-ից

Լիզինգի համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ

Գույքի գնահատման վճար 15 000 — 35 000 ՀՀ դրամ
Գույքի ապահովագրության վճար 0.16% — 1.5% վարկի մայր գումարի մնացորդից
Միասնական տեղեկանք 10 000 ՀՀ դրամ
Գրավի նոտարական վավերացման վճար 12 000 ՀՀ դրամ
Գրավի պետական գրանցման վճար 26 000 ՀՀ դրամ

Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:

Լիզինգի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

Լիզինգի տրամադրման դրական որոշման գործոնները`

  • Կայուն եկամուտներ,
  • Լիզինգի առարկայի իրացվելիության բարձր աստիճան,
  • Դրական վարկային պատմություն,
  • Երաշխավորությունների առկայություն:

Լիզինգի մերժման գործոններ`

  • Մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
  • Եկամտուտների աղբյուրը հնարավոր չէ պարզել կամ ներկայացված եկամուտները անհիմն են,
  • Հաճախորդի վարկային պատմության մեջ առկա են պարբերաբար ուշացումներ, դասակարգումներ, կամ հաճախորդի վարկային բեռը մեծ է
  • Լիզինգի առարկայի իրացվելիության ցածր մակարդակ:

Վարկային պատմության էությունը և դրա կարևորությունը՝

Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված վարկերի, տվյալ անձի կողմից տրված երաշխավորությունների գծով:  Մասնավորապես հաճախորդի ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է, ինչպես վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ Վարկային բյուրոյի (ԱՔՌԱ) կողմից: Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

  • անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝
  • դրանց քանակից և գումարից,
  • յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
  • ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
  • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
  • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Ինչպես վարվել սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար՝

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Իմ ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

 

Վարկային պատմության և սքորի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղումով ՝

www.acra.am

https://www.abcfinance.am/news/news_varkayinscore.html

Ինչպես բարելավել վարկային պատմությունը

Նախ, անհրաժեշտ է մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
  1. Կանոնադրություն (վերագրանցված տարբերակ)
  2. Պետ. ռեգիստրի վկայական (բոլոր ներդիրներով)
  3. Հարկային կոդ
  4. Տեղեկանք Պետ. ռեգիստրից հիմնադիրների, տնօրենի վերաբերյալ (ՍՊԸ)
  5. Հիմնադիրների անձնագրերի պատճեները, սոցիալական քարտի պատճեն
  6. Հաշվեկշիռ, ֆինանսական հաշվետվություններ (1-5 ձև)
  7. Տեղեկանք հարկային տեսչությունից և սոց. ապահովության հիմնադրամից
  8. Ընդհանուր ժողովի որոշումը մեքենայի, սարքավորման կամ տեխնիկայի լիզինգով ձեռքբերման, գրավ դնելու վերաբերյալ,
  9. Տնօրենի անձնագրի պատճեն, սոցիալական քարտի պատճեն
  10. Գործունեության լիցենզիա (եթե առկա է)
  11. Կազմակերպության դեբիտորական, կրեդիտորական պարտքերի մասին տեղեկանք /ներառյալ վարկեր, այլ փոխառություններ/
  12. Կազմակերպության հիմնական միջոցների ցանկ
  13. Եկամուտ, ծախսեր /ամսական կտրվածքով/, արտադրանքի տեսականին, ինքնարժեքը, վաճառքի գները
  14. Տեղեկատվություն պահանջվող լիզինգի առարկայի վերաբերյալ (մատակարար, տեխ. պահանջներ )
  15. Լիզինգի առարկայի նախնական հաշիվ¬ապրանքագիր (պահանջի դեպքում)
  16. Այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)

Հավելյալ ապահովության համար՝

  1. . Սեփականության վկայական, ինչի հիման վրա է կատարվել սեփականության փոփոխություն (առուվաճառքի պայմանագիր, գործադիր մարմնի որոշում)
  2. Սեփականատերերի անձնագրերի պատճենները,
  3. Տեղեկանք գրավի, արգելանքի տակ չլինելու վերաբերյալ
  4. Անշարժ գույքի գնահատման ակտ
  5. Գրավատուի ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության վկայականի և ամուսնու/կնոջ անձնագրի և սոց. քարտի պատճեները

Երաշխավորի առկայության դեպքում

  1. Երաշխավորների անձնագիր եվ սոց քարտեր, իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական, տնօրենի անձնագիր և սոց. քարտ
  2. Երաշխավորների եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
  3. Երաշխավորների սեփականությունը հավաստող փաստաթղթեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  • Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված վարկերի, տվյալ անձի կողմից տրված երաշխավորությունների գծով։
  • Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է` անձի ստացած ֆինանսավորումներից:
  • Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Վերջինս հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։ Վարկային պատմության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.abcfinance.am և www.acra.am կայքերի համապատասխան էջերից:
  • Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը:
  • Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ ձեր վարկային պատմությունը:
  • Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:
  • Վարկային պատմության մեջ սխալների ու թերությունների հայտնաբերման դեպքում պարզաբանման և ուղղման նպատակով հաճախորդները կարող են այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին:

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

  • Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
  • Ձեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում «Ագրոլիզինգ ԼՎԿ» ՍՊԸ-ն կձեռնարկի գույքի բռնագանձման և իրացման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։ Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում ընկերության պահանջները, ապա վերջինս իրավունք ունի հատուցում ստանալ Ձեր այլ գույքից և/կամ այլ միջոցներից։
  • Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» սկզբունքի հիման վրա սպառողից կարող է պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն։
  • ԱՄՆ դոլարով վարկ ստանալու դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
  • Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրումը կատարվում է անվճար՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Կախված վարկի գումարից և գրավի տեսակից, կարող է պահանջվել գույքի ապահովագրություն: Ապահովագրության համար հիմք է ընդունվում վարկի գումարը:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երաշխավորության դեպքում Վարկատուն պարավորվում է․

  • պայմանագիրը կնքելուց առաջ Երաշխավորին տեղեկացնել, որ եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա դրանք Երաշխավորն է վճարելու վարկառուի փոխարեն, վատանալու է Երաշխավորի վարկային պատմությունը և Երաշխավորը զրկվելու է իր գույքից,
  • տրամադրել վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • հաղորդակցումը իրականացնել Երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • 7 օր առաջ ծանուցել պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ հիշեցնել առկա պարտավորության վերաբերյալ,
  • վարկի մարման ուշացման դեպքում` ամենաուշը մեկ օր հետո այդ մասին տեղեկացնել Երաշխավորին։
  • Վարկատուն Երաշխավորին պետք է տեղեկացնի, որ երաշխավորության պայմանագրիը կնքելով Երաշխավորը պարտավորվում է իրեն սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ), բոլոր բանկերում սպասարկվող, ընթացիկ, արտարժութային, ավանդային և այլ բանկային հաշիվներին առկա գումարներով կրել սուբսիդար, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում, համապարտ պատասխանատվություն Վարկատուի առջև՝ Վարկատուի և Վարկառուի միջև վարկային պայմանագրով նախատեսված և Վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների (վարկի գումարի, վարկի տոկոսների և վճարումների ուշացման համար նախատեսված տոկոսների և տույժերի գումարների վճարման) կատարման համար:
  • Երաշխավորը պետք է կարևորի իր վարկային պատմությունը և ընկալի, որ վարկառուի կողմից պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը կարող է վատթարացնել Երաշխավորի վարկային պատմությունը։  Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված վարկերի, տվյալ անձի կողմից տրված երաշխավորությունների գծով։ Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Վերջինս հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։ Վարկային պատմության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ abcfinance.amև www.acra.am կայքերի համապատասխան էջերից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • ՄԻՆՉԵՎ 5 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
  • ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՌԿԱ Է ԿԱՅՔՈՒՄ:
  • ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՉԵՆ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ: ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՃՈԽՈՐԴԻՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ:

 

ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ (PDF)

ՍԱԿԱԳՆԵՐ (PDF)

«Ֆինանսներ բոլորի համար»` www.abcfinance.am ինտերնետային կայքի «Ֆինանսական օգնական» համակարգ

«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`www.fininfo.am

Վարկային պատմության և սքորի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղումով ՝ https://www.abcfinance.am/news/news_varkayinscore.html

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է

Թարմացվել է. 13/11/2024