ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս Հայաստանում գործում են մոտ 300 կաթ մթերող ընկերություններ և 70 կաթնամթերք արտադրող ընկերություններ: Չնայած արտադրվող կաթնամթերքի աճի բարձր տեմպի և շուկայի զարգացած մակարդակի, կաթի զգալի մասը ներմուծվում է արտերկրից: Հայաստանում կաթի արտադրանքի անբավարարությունը հիմնականում պայմանավորված է մասնագիտացված ֆերմաների պակասով: Կաթնամթերք արտադրողների ավելին քան 90 տոկոսը անհատական ֆերմերներն են, որոնք միջինում ունեն 1-2 անասուն: Վերջին տարիներին կաթնամթերքի արտադրությունը  դիվերսիֆիկացվել է և շուկայում կարելի է հանդիպել տեղական տարատեսակ կաթնամթերքի արտադրանք:

Ագրոլիզինգը, համագործակցելով ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի Աջակցության Ծրագրի հետ, առաջիններից է եղել, ով ֆինանսավորել է կաթնամթերքի արտադրությունը, սարքավորումներով է զինել ներկայիս շուկայի առաջատար ընկերություններին, առաջին կաթի սառեցման սարքերը ներմուծել, օժանդակել կաթի արտադրողների ասոցիացիաների ստեղծմանը:

Կաթնամթերքի արտադրության զարգացման ֆինանսավորումը սկսած 12% տարեկան տոկոսադրույքից:

Ֆինանսավորման պայմանները