Էներգաարդյունավետ համատիրություններին

 

Էներգաարդյունավետ համատիրություններին

Էներգաարդյունավետ-համատիրություններին վարկերի նպատակն է աջակցել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին՝ վարկավորման միջոցով շենքերում իրականացնելու ընդհանուր տարածքների վերանորոգմանն ու էներգաարյունավետությանն ուղղված միջոցառումներ՝ ներառյալ շքամուտքերի վերանորոգում, էներգախնայող պատուհանների և դռների տեղադրում, պատերի արտաքին ջերմամեկուսացում, լուսավորության համակարգի արդիականացում և այլն:

Էներգաարդյունավետ համատիրություններին  վարկի  պայմանները
Վարկառու 21-65 տարեկան ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր կամ իրավաբանական անձինք, պետական և/կամ համայնքային կառույցներ
Տրամադրվող գումարի մեծությունը Նվազագույն շեմ սահմանված չէ, առավելագույնը` 5 մլն ՀՀ դրամ, կամ համարժեք ԱՄՆ դոլար
Վարկի ժամկետը 1 — 36 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույքը 6.5% ԱՄՆ դոլարի դեպքում
9% ՀՀ դրամի դեպքում
Տարեկան փաստացի տոկոսադրույքը 7.03-15.83%
Վարկի մարման գրաֆիկ մայր գումարի հավասար վճարումների կամ ամսական հավասարաչափ վճարումների գրաֆիկով: Հնարավոր է վարկի մայր գումարի մարման դադարի շրջաններ:
Վարկային հայտի ուսումնասիրության վճար անվճար
Վարկի տրամադրման վճար 0,5%
Վարկի ամսական սպասարկման վճար 0%
Վարկի ապահովվածությունը Առանց գրավի, մասնավոր դեպքերում համատիրության նախագահի կամ այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորություն
Վարկային հայտի ուսումնասիրության ժամկետը Մինչև 3 աշխատանքային օր
Տոկոսագումարների հաշվարկման կարգը Տարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի մնացորդի դիմաց
Ժամկետանց մայր գումարի գծով հաշվարկվող տույժ ժամկետանց մայր գումարի 0.1%-ի չափով յուրաքանչյուր ուշացված օրվա համար
Ժամկետանց տոկոսագումարի գծով հաշվարկվող տույժ ժամկետանց տոկոսագումարի 0.1%-ի չափով յուրաքանչյուր ուշացված օրվա համար

* Վարկառուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում:

ՎԱՐԿԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ:

Վարկի և տոկոսների մարումը
Մարման եղանակը Ամսական հավասարաչափ վճարումների կամ մայր գումարի հավասար վճարումների մեթոդով:
Վարկի վաղաժամկետ մարում Ժամկետից շուտ մարման հնարավորություն առանց տույժերի և տուգանքների կիրառման
Տոկոսագումարների հաշվարկման կարգը 365 օրացուցային օրերի համար, տարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի մնացորդի դիմաց
Կանխավճար/ Վարկի գումար Սկսած 0%-ից

Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:

Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

Սպառողական վարկի տրամադրման դրական որոշման գործոնները`

  • Կայուն եկամուտներ,
  • Վարկի բավարար ապահովվածություն, երաշխավորություններ,
  • Դրական վարկային պատմություն,
  • Գործատուի երաշխավորության առկայությունը,
  • Այլ երաշխավորությունների առկայություն,

Սպառողական վարկի մերժման գործոնները`


  • Վարկի մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
  • Եկամտուտների աղբյուրը հնարավոր չէ պարզել կամ ներկայացված եկամուտները անհիմն են,
  • Հաճախորդի վարկային պատմության մեջ առկա են պարբերաբար ուշացումներ, դասակարգումներ, կամ հաճախորդի վարկային բեռը մեծ է:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
  1. Կանոնադրություն “վերագրանցված տարբերակ”
  2. Պետ. ռեգիստրի վկայական “բոլոր ներդիրներով”
  3. Տեղեկանք Պետ. ռեգիստրից համատիրության կառավարչի (նախագահի) վերաբերյալ
  4. Համատիրության կառավարիչի անձնագրի և սոցիալական քարտի պատճեն
  5. Հաշվեկշիռ, ֆինանսական հաշվետվություններ (հարկային հաշվետվություններ)
  6. Սեփակատերերի ընդհանուր ժողովի որոշումը վարկ ստանալու վերաբերյալ,
  7. Համատիրության դեբիտորական, կրեդիտորական պարտքերի մասին տեղեկանք /ներառյալ վարկեր, այլ փոխառություններ/
  8. Համատիրության հիմնական միջոցների ցանկ
  9. Եկամուտ, ծախսեր /ամսական կտրվածքով վերջին մեկ տարվա համար/
  10. Լրացուցիչ եկամուտների դեպքում դրանց փաստը հիմնավորող փաստաթղթեր /օր. վարձակալության պայմանագիր/

 

 

Երաշխավորի առկայության դեպքում

  1. Երաշխավորների անձնագիր եվ սոց քարտեր, իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական, տնօրենի անձնագիր և սոց. քարտ
  2. Երաշխավորների եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
  3. Երաշխավորների սեփականությունը հավաստող փաստաթղթեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
      • Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
      • Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը:
      • Ձեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում «Ագրոլիզինգ ԼՎԿ» ՍՊԸ-ն կձեռնարկի գույքի բռնագանձման և իրացման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։ Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում ընկերության պահանջները, ապա վերջինս իրավունք ունի հատուցում ստանալ Ձեր այլ գույքից և/կամ այլ միջոցներից։
      • Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
      • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» սկզբունքի հիման վրա սպառողից կարող է պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն։
      • ԱՄՆ դոլարով վարկ ստանալու դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
      • Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրումը կատարվում է անվճար՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
      • Կախված վարկի գումարից և գրավի տեսակից, կարող է պահանջվել գույքի ապահովագրություն: Ապահովագրության համար հիմք է ընդունվում վարկի գումարը:

       

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

      • ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՌԿԱ Է ԿԱՅՔՈՒՄ:
      • ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՉԵՆ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ: ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՃՈԽՈՐԴԻՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ:

       

ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ (PDF)

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ(PDF)

ՍԱԿԱԳՆԵՐ (PDF)

«Ֆինանսներ բոլորի համար»` www.abcfinance.am ինտերնետային կայքի «Ֆինանսական օգնական» համակարգ

Վարկային պատմության և սքորի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղումով ՝ https://www.abcfinance.am/news/news_varkayinscore.html

  • ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ամենաարդյունավետ տարբերակի ընտրության նպատակով կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.fininfo.am/finhelper/index.php?type=agricultural
  • Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիությունը։
Թարմացվել է. 18/10/2023