Մեր պատմությունը

  • “ԱԳՐՈԼԻԶԻՆԳ” ՍՊԸ-ն ստեղծվել և սկսել է իր գործունեությունը 1999 թվականին` համագործակցելով ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի Աջակցության Ծրագրի հետ և իրականացրել Ֆինանսական Վարձակալության ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում:
  • “Ագրոլիզինգ” ՍՊԸ-ն 2003 թվականին վերագրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես “Ագրոլիզինգ Լիզինգային Վարկային Կազմակերպություն” ՍՊԸ` ստանալով լիզինգային և վարկային գործունեություն իրականացման լիցենզիա:

Ագրոլիզինգի գլխամասային գրասենյակը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Ազատության 1/21, 39 հասցեում: Ագրոլիզինգը ունի նաև երկու ներկայացուցչություն՝ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Նարեկացի փող. 2/55 հասցեում և Արարատի մարզ, գ. Մխչյան, Արտաշատյան խճուղի 17/1 հասցեում:

Ագրոլիզինգի գործունեության հիմնական ուղղություններն են գյուղատնտեսության և սննդամթերքի վերամշակման կազմակերպություններին, անհատներին և ձեռներեցությամբ զբաղվող անձանց, այլ կազմակերպություններին տարբեր ֆինանսական ծառայությունների միջոցով անհրաժեշտ կարիքների բավարարումը, ինչպես նաև կանաչ վարկավորումը:
Կազմակերպությունը ֆինանսական աջակցության միջոցով ֆինանսավորվել են սննդի վերամշակման նորաստեղծ ձեռնարկատերեր, որոնք ներկայումս ունեն առաջատար դիրքեր Հայաստանում, նպաստել է մոտ 3.000 նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ագրոլիզինգի աղքատության հաղթահարմանն ուղղված առաքելության միջոցով եկամուտով են ապահովվել շուրջ 10.000 խոցելի խավի բնակիչներ:

Մեր առաքելությունը

Փոքր ֆերմերների և միկրոձեռնարկատերերի խթանում խելացի ֆինանսական ծառայությունների միջոցով և ցածր եկամուտ ունեցող և տնտեսապես ակտիվ բնակչության համար վարկային միջոցների հասանելիության բարձրացում և կանաչ ֆինանսավորում՝ բիզնեսը զարգացնելու և վարկառուների կենսամակարդակը բարելավելու համար:

Մեր տեսլականը

Ագրոլիզինգի տեսլականն է ստեղծել հնարավորինս արագ, հարմարավետ և արժեքավոր ծառայությունների մատուցման գործընթացներ, որոնք կնպաստեն ՀՀ–ում ֆինանսական ծառայությունների հասանելիության մակարդակի բարելավմանը և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը:

Մեր լոգոն

Ագրոլիզինգի լոգոն կազմված է ծառից և մեխանիզմներից: Ծառը խորհրդանշում է աճ և զարգացում: Մեխանիզմները խորհրդանշում են նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:
Կանաչը խորհրդանշում է բարեկեցություն, սոցիալական հավասարություն և շրջակա միջավայրի պահպանություն:
Թարմացվել է. 11/05/2024