Ֆիզիկական անձանց


Սպառողական վարկեր


Մեր սպառողական վարկերը կնպաստեն Ձեր կենցաղի բարելավմանը, հանգստի կազմակերպմանը և ընթացիկ սպառողական խնդիրների լուծմանը:

Սպառողական վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց հետևյալ նպատակով`

  • կենցաղային տեխնիկայի ու գույքի, կահույքի ձեռքբերում
  • ավտոմեքենայի ու այլ տրանսպորտային միջոցների ձեռքբերում և վերանորոգում
  • բնակարանների, բնակելի տների, ամառանոցների և այլ անշարժ գույքի վերանորոգում
  • երեխաների խնամքի, դաստիրակության, կրթության և ուսման ֆինանսավորում
  • տուրիստական այցելությունների, հանգստի կազմակերպման և առողջության վերականգնման ու բուժման ֆինանսավորում
  • տարբեր միջոցառումների (ծննդյան տոներ, հարսանեկան արարողություններ և այլ) կազմակերպման ֆինանսավորում
  • այլ սպառողական նպատակներ

Սպառողական վարկերի տրամադրման պայմանները

Գյուղատնտեսական վարկեր


Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ՀՀ տարածքում գործող ֆերմերներին և այգեգործներին՝ այգեգործության և բուսաբուծության նպատակներով:



Ֆերմերային տնտեսությունները զարգացնելու նպատակով կազմակերպությունը սահմանել է ճկուն ֆինանսական ծառայություն՝ մայր գումարի սեզոնային վճարումների հնարավորությամբ:

Իրավաբանական անձանց

Առևտրային վարկեր


Եթե Դուք ցանկանում եք զարգացնել և ընդլայնել Ձեր բիզնեսը, ապա Դուք կարող եք օգտվել մեր կողմից առաջարկվող առևտրային վարկերից:

Առևտրային վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն առնվազն 3 ամսվա անընդմեջ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փորձ:


Ֆինանսական վարձակալություն


Լիզինգի միջոցով Ձեզ մոտ հնարավորություն է ստեղծվում արդիականացնել արտադրական տեխնոպարկերը և ապահովել Ձեր բիզնեսի առաջընթացը: Լիզինգի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ այստեղ բացակայում է գրավի անհրաժեշտությունը:



Կազմակերպությունը լիզինգով տրամադրում է` տրանսպորտային միջոցների լիզինգ, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ, արդյունաբերական սարքավորումների լիզինգ, սննդամթերքի վերամշակման սարքավորումների լիզինգ և այլն:



Կազմակերպությունը լիզինգով տրամադրում է արտադրական և գյուղատնտեսական սարքավորումներ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն առնվազն 3 ամսվա անընդմեջ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փորձ:


 

Երաշխիքներ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար




Երաշխիքները տրամադրվում են ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց մրցույթների մասնակցության, կանխավճարների, պայմանագրային աշխատանքների կատարման և այլ նպատակներով:


Ապահովագրություն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար


Կարևորելով իր հաճախորդների ժամանակն ու ապահովվածությունը` Ագրոլիզինգ ընկերությունը հանդես է գալիս որպես ապահովագրական գործակալ և առաջարկում է ապահովագրության հետևյալ տեսակները՝ ԱՊՊԱ, ԿԱՍԿՈ, առողջության, դժբախտ պատահարների, գույքի, ճամփորդության ապահովագրություն:

Թարմացվել է. 02/09/2018