ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Պանիրը մարդկությանը հայտնի առաջին կաթնամթերքներից է։ Պանրի արտադրության մշակույթը (տնային պանրագործությունը) Հայաստանում սկզբնավորվել է անհիշելի ժամանակներից եւ ձեւավորված ավանդույթները պահպանելով՝ շարունակվում է նաեւ այսօր։

Հայաստանում գործում է պանիր արտադրող ավելի քան 60 կազմակերպություն: Պանիր արտադրում են ինչպես խոշոր և միջին, այնպես էլ փոքր արտադրամասերում: Տեղական շուկան այսօր հագեցած է պանրի ինչպես հայրենական, այնպես էլ ներմուծված տեսականիով, իսկ իրացման ընդհանուր ծավալում տեղական արտադրության պանրի մասնաբաժինն ավելի քան 92 տոկոս է։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով  2016 թվականի հունվար-հոկտեմբերին  Հայաստանում արտադրվել է 19 929.9 տոննա պանիր, ինչը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21,3%-ով։

Պանրի արտադրության զարգացման ֆինանսավորումը սկսած 12% տարեկան տոկոսադրույքից:

Ֆինանսավորման պայմանները