Ծառայությունների քարտեզ

Ագրոլիզինգը լիզինգ և վարկեր է տրամադրում ՀՀ ողջ տարածքում:

Բիզնես և գյուղատնտեսական վարկերի միջոցով հիմնականում ֆինանսավորվել են անասունների գլխաքանակի ավելացումը, գոմերի նորոգումը և միջազգային ստանդարտներով գոմերի պատրաստումը, ինչպես նաև բուսաբուծության զարգացումը և այգիների ստեղծումը:

Լիզինգով հիմնականում ֆինանսավորվել են կաթը վերամշակող և կաթնամթերք արտադրող ընկերությունները, գինեգործությամբ զբաղվող ընկերությունները, պանրի գործարանները, պահածոների գործարանները:

Լիզինգով տրամադրված սարքերի շարքում են՝ կաթի պաստերիզացման սարքավորումները, կաթի սառեցման և պահպանման տարրաները, պաստերիզատորներ, պանրի արտադրության սարքավորումներ, կթի սարքեր, գինեգործության հոսքագծեր, տրանսպորտային միջոցներ, պահածոների արտադրության հոսքագծեր:

Թարմացվել է. 02/09/2018