|
Մեր պատմությունը

- “ԱԳՐՈԼԻԶԻՆԳ” ՍՊԸ-ն ստեղծվել և սկսել է իր գործունեությունը 1999 թվականին` համագործակցելով ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի Աջակցության Ծրագրի հետ և իրականացրել Ֆինանսական Վարձակալության ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում:
- “Ագրոլիզինգ” ՍՊԸ-ն 2003 թվականին վերագրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես “Ագրոլիզինգ Լիզինգային Վարկային Կազմակերպություն” ՍՊԸ` ստանալով լիզինգային և վարկային գործունեություն իրականացման լիցենզիա:
 |
Ագրոլիզինգի գործունեության հիմնական ուղղություններն են գյուղատնտեսության և սննդամթերքի վերամշակման կազմակերպություններին, անհատներին և ձեռներեցությամբ զբաղվող անձանց, այլ կազմակերպություններին ֆինանսական վարձակալությամբ անհրաժեշտ գույքով ապահովումը և վարկավորումը:
Կազմակերպությունը ֆինանսական աջակցության միջոցով ֆինանսավորվել են սննդի վերամշակման նորաստեղծ ձեռնարկատերեր, որոնք ներկայումս ունեն առաջատար դիրքեր Հայաստանում, նպաստել է մոտ 3.000 նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ագրոլիզինգի աղքատության հաղթահարմանն ուղղված առաքելության միջոցով եկամուտով են ապահովվել շուրջ 10.000 խոցելի խավի բնակիչներ: |
Մեր առաքելությունը
- Վարկավորման և ֆինանսական վարձակալության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտում փոքր և միջին բիզնեսի խթանումը:
- Ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին և փոքր բիզնեսով զբաղվող անձանց ֆինանսական ծառայությունների մատուցումը:
- Բնակչության առավել խոցելի, համեմատաբար ցածր եկամուտներ ունեցող և տնտեսապես ակտիվ բնակչության համար փոխառու միջոցների հասանելի դարձնելը, ինչպես նաև վարկառուների կենսամակարդակի բարելավումը:
|
 |
Մեր տեսլականը

Ագրոլիզինգի տեսլականն է ստեղծել հնարավորինս արագ, հարմարավետ և արժեքավոր ծառայությունների մատուցման գործընթացներ, որոնք կնպաստեն ՀՀ–ում ֆինանսական ծառայությունների հասանելիության մակարդակի բարելավմանը և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը:
Մեր լոգոն
 |
Ագրոլիզինգի լոգոն կազմված է ծառից և մեխանիզմներից: Ծառը խորհրդանշում է աճ և զարգացում: Մեխանիզմները խորհրդանշում են նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:
Կանաչը խորհրդանշում է բարեկեցություն, սոցիալական հավասարություն և շրջակա միջավայրի պահպանություն: |
|