Գործունեության վայրը՝ Կոտայքի մարզ, գ. Զովք, տեսակը՝ Կաթնամթերքի արտադրություն
1991թ.ին ձևավորված կոոպերատիվ կազմակերպությունը, 1999թ.ից արդեն Չանախ ընկերության կարգավիճակով մտել է սպառողական շուկա բոլորովին նոր ասելիքով: Իր որակական բարձր հատկանիշներով Չանախ ընկերությունը առանձնանում է բարձրորակ կաթնամթերքի լայն տեսականիով և հանդես է գալիս բացառիկ նորություններով: Սննդաարդյունաբերական ոլորտի Չանախ ՍՊԸ-ի հետ Ագրոլիզինգի համագործակցությունը սկսել է դեռ 2003 թվականից, ինչի շրջանակներում Ընկերությանը լիզինգով տրամադրվել է կաթնամթերքի պատրաստման սարքավորումներ և հոսքագծեր:
Ավանի Վարդ ՍԿ
Գործունեության տարածաշրջան՝ Արագածոտնի մարզ, Ավան համայնք, տեսակը՝ կաթի հավաքագրում և հանձնում
Ագրոլիզինգի և Ավանի Վարդ սպառողական կոոպերատիվի հետ համագործակցությունը համայնքային կոոպերատիվների զարգացման լավագույն օրինակներից է: Կոոպերատիվի ստեղծման օրվանից կազմակերպությունը համագործակցում է Ագրոլիզինգի հետ: Այդ տարիների ընթացքում լիզինգով տրամադրվել են կաթի պահպանման և կաթի որակի ստուգման հարակից սարքավորումներ: Ներկայումս կոոպերատիվին են անդամակցում 19 գյուղացիներ:
2003-2006 թվականներին Ագրոլիզինգը մեծ քանակությամբ կաթի պահպանման տարողություններ է ներմուծել և լիզինգով տրամադրել տարբեր համայնքների ներկայացուցիչներին: Արդյունքում ստեղծվել են տասնյակ կաթ արտադրողների կոոպերատիվներ, որոնց մի մասը գործում է մինչ օրս:
Անհատ Այգեգործ
Գործունեության վայրը՝ Արագածոտնի մարզ, Գործունեության տեսակը՝ Բուսաբուծություն, հիմնական ուղղությունը՝ մրգատու ծառերի այգի
Արագածոտնի մարզը հարուստ է բուսաբուծությամբ և մրգատու այգիներով: Ագրոլիզինգը ունի մեկ տասնյակին մոտ հաջող համագործակցություններ տեղական այգեգործների հետ: Վարդանը, ով ուներ մեկ հեկտար այգի, տարիների ընթացքում ընդլայնել է իր հողատարածքները և ներկայումս զբաղեցնում է մարզի խոշորագույն այգեգործների շարքերը: Ագրոլիզինգի հետ Վարդանը իրականացրել է տեխնիկական և ֆինանսական համագործակցություն՝ վարկերի և լիզինգի տեսքով:
Արագածոտնի մարզում Ագրոլիզինգի կողմից իրականացված բուսաբուծության թե մայովսեմինարների և հրավիրված մասնագետների շնորհիվ մի շարք այգեգործներ ստացել են տեխնիկական աջակություն:
Անհատ Ձեռնարկատեր Բեռնափոխադրող
Գործունեության վայրը՝ ք. Երևան, Գործունեության տեսակը՝ Բեռնափոխադրում, հիմնական ուղղությունները՝ ՌԴ, Լեռնային Ղարաբաղ
Բեռնափոխադրող ընկերության հետ համագործակցությունը Ագրոլիզինգը սկսել է 2015 թվականից, երբ անհատ ձեռնարկատերը ուներ սեփական 1 ավտոմեքենա: Ֆինանսավորման միջոցով ավտոմեքենաների թվաքանակը երեք տարիների ընթացքում ավելացավ մինչև 6-ի: Ներկայումս Բեռնափոխադրող ընկերությունը ուղղությունները ավելացրել է դեպի ՌԴ, Ղարաբաղ և այլ ուղղություններ:
73e7ce7f9d60c41a7107fd21b63b4a94
13850398850
img_0974_1024x768
Արենիի Գինու Գործարան ՓԲԸ
Գործունեության վայրը՝ Վայոց ձոր, գ. Արենի , Գործունեության տեսակը՝ Գինիների արտադրություն
Վայոց Ձորի Արենի գյուղը հայտնի է իր գինիների լավագույն տեսականիներով: Յուրահատուկ բուրմունքով ու նուրբ համով «Արենի» գինին իր պատվավոր տեղն ունի հայկական ամենահարգի գինիների շարքում: Արենիում աճեցնում են երկու տասնյակից ավելի խաղողի տեսակներ, որոնցից սակայն առավել արժեքավոր են «Արենի» տեսակի տեխնիկական սորտի խաղողը, որից և պատրաստվում է «Արենի» հանրահայտ գինին: Տարեկան արտադրվում է ավելի քան 300 տոննա «Արենի» գինի որը իրացվում ոչ միայն Հայաստանում այլև արտերկրում: Ագրոլիզինգի հետ համագործակցության ընթացքում լիզինգով են տրամադրվել կազմակերպությանը գինի պատրաստման սարքավորումներ:
13920744_1672661643054097_5302306947370732050_n
bilyan4
IMG_1641-Supermarket
Ա. Բիլյան ՍՊԸ
Գործունեության վայրը՝ Երևան, Գործունեության տեսակը՝ Մսամթերքի արտադրություն
Բիլյան ՍՊԸ–ն հանդիսանում է լավագույն մսամթերք արտադրող Ընկերություններից մեկը ՀՀ-ում: Տարիների ընթացքում կազմակերպությունը կարողացել է ընդլայնել իր արտադրությունը մի քանի մսամթերքի տեսկից մինչև մի քանի տարատեսակ: Ագրոլիզինգի հետ համագործակցության տարիների ընթացքում կազմակերպությունը ձեռք է բերել լիզինգով մի շարք սարքավորումներ:
IMG_2531
IMG_2610
Գոլդեն Գոութ ՓԲԸ
Գործունեության վայրը՝ Վայոց Ձորի մարզ, գ. Գողթանիկ, Գործունեության տեսակը՝ Այծի պանրի և այլ պանրի
տեսակների արտադրություն
“Գոլդեն Գոութ” ընկերությունը հիմնադրվել է 2000 թ-ին և մինչ օրս գործունեություն է ծավալում Հայաստանի Վայոց Ձոր մարզի Գողթանիկ գյուղում: Ընկերությունը ՀՀ-ում առաջին և ամենախոշոր այծի պանիր արտադրողն է: Վերջինս պայմանագրային հիմունքներով համագործակցում է տեղի ֆերմերների հետ՝ ովքեր զբաղվում են կաթի արտադրությամբ: “Գոլդեն Գոութ” ընկերության արտադրանքի իրացման շուկան ընդգրկում է ոչ միայն Հայաստանը, այլև արտերկիրը: Ագրոլիզինգի հետ համագործակցության ժամանակ լիզինգով տրամադրվել են կաթի պահպանման տարաներ և պանրի պատրաստման բարձրակարգ սարքավորումներ:
15194572_219293858508355_6097926790256556536_o
14853263_203938376710570_4743409997302888200_o
15109572_219292885175119_2846947251198284281_n
Բորիսովկա ՍՊԸ
Գործունեության վայրը՝ Սյունիքի մարզ, գ. Ծղուկ Գործունեության տեսակը՝ Պանրի արտադրություն
Ընկերությունը ՀՀ-ում հիմնել է առաջին մոցառելլա տեսակի պանրի արտադրությունը: Ընկերությունը Ագրոլիզինգի հետ համագործակցությունը սկսել է դեռ 2003 թվականին, երբ Բորիսովկա ՍՊԸ-ն պանրի պատրաստման արդի սարքավորումների կարիք ուներ: Ներկայումս Բորիսովկա ՍՊԸ-ն ունի պանրի լայն տեսականի, որը ներկայացված է ինչպես ՀՀ, այնպես էլ արտահմանյան շուկաներում: