Էներգաարդյունավետ վարկեր

 

 

Էներգաարդյունավետ վարկ

Էներգաարդյունավետ վարկերը հնարավորություն կտան ֆիզիկական անձանց և փոքր տնտեսություններին խնայել ծախսերը նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով, ինչպես նաև արևի էներգիայի օգտագործման շնորհիվ:

Էներգաարդյունավետ վարկերը տրամադրվում են հետևյալ նպատակներով՝

  1. Բնակելի տան և բնակարանի վերանորոգում էներգաարդյունավետ ցուցանիշներով
  2. Էլեկտրոմոբիլների ձեռքբերում
  3. Էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների ձեռքբերում
  4. Լեդ լուսավորության լամպերի ձեռքբերում
  5. Արևային կայանների ձեռքբերում
  6. Արևային ջրատաքացուցիչների ձեռքբերում
  7. Այլ էներգաարդյունավետ նպատակներով

Վարկերը ձևակերպվում են ընկերության գրասենյակում` ք. Երևան, Ազատության 1/21, 39 տարածք հասցեով:

Էներգաարդյունավետ վարկերի տրամադրման հիմնական պայմանները
Վարկառու 21-65 տարեկան ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ համարվող ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ, պետական կամ համայնքային կառույց
Վարկի գումարը Նվազագույնը՝ 300.000 ՀՀ դրամ, Առավելագույնը` 30 մլն ՀՀ դրամ
Վարկի ժամկետը 1 — 8 տարի
Տարեկան անվանական տոկոսադրույքը 7-10%
Տարեկան փաստացի տոկոսադրույքը 7.22%-11.41%
Տրամադրման եղանակը Կանխիկ կամ անկանխիկ
Վարկի տրամադրման վճար` միանվագ 0%
Վարկի սպասարկման ամսական վճար 0%
Վարկ/գրավ հարաբերակցությունը Մինչև 100%, 1 մլն դրամից մեծ վարկերի դեպքում` Մինչև 90%
Վարկի մարման գրաֆիկ վարկի և տոկոսի ամսական վճարումներով, մայր գումարի հավասար վճարումների, կամ ամսական հավասարաչափ վճարումների գրաֆիկով: Հնարավոր է վարկի մայր գումարի մարման դադարի շրջաններ:
Վարկային հայտի ուսումնասիրության վճար ԱՆՎՃԱՐ
Տույժեր և տուգանքներ Ժամկետանց վարկի մայր գումարի համար՝ օրական 0,1%
Ժամկետանց տոկոսագումարի համար՝ օրական 0,1%
Վարկային հայտի ուսումնասիրության և որոշման կայացման ժամկետը* Մինչև 1 աշխատանքային օր*

* Վարկառուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում:

ՎԱՐԿԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ:

Վարկի և տոկոսների մարումը
Մարման եղանակը Ամսական հավասարաչափ վճարումների կամ մայր գումարի հավասար վճարումների մեթոդով:
Վարկի վաղաժամկետ մարում Ժամկետից շուտ մարման հնարավորություն առանց տույժերի և տուգանքների կիրառման
Տոկոսագումարների հաշվարկման կարգը 365 օրացուցային օրերի համար, տարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի մնացորդի դիմաց
Կանխավճար/ Վարկի գումար Սկսած 0%-ից

Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:

Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

Սպառողական վարկի տրամադրման դրական որոշման գործոնները`

  • Կայուն եկամուտներ,
  • Վարկի բավարար ապահովվածություն, երաշխավորություններ,
  • Դրական վարկային պատմություն,
  • Գործատուի երաշխավորության առկայությունը,
  • Այլ երաշխավորությունների առկայություն,

Սպառողական վարկի մերժման գործոնները`


  • Վարկի մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
  • Եկամտուտների աղբյուրը հնարավոր չէ պարզել կամ ներկայացված եկամուտները անհիմն են,
  • Հաճախորդի վարկային պատմության մեջ առկա են պարբերաբար ուշացումներ, դասակարգումներ, կամ հաճախորդի վարկային բեռը մեծ է:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
  1. Վարկառուի անձնագրի և սոցիալական քարտի պատճեն
  2. Տեղեկանք գյուղապետարանից տնտեսության վերաբերյալ
  3. Վարկառուի սեփականությունը հավաստող փաստաթղթեր, հիմնական միջոցների ցանկ
  4. Մանրամասն նկարագրություն վարկի գումարի ծախսման ուղղությունների մասին
  5. Ֆոտոներ տնտեսությունից
  6. Հողատարածքի/գոմի վկայական, որտեղ իրականացվելու է գործունեությունը, վարձակալության դեպքում`պայմանագիր
  7. Եկամուտ, ծախսեր /ամսական կտրվածքով, առանձին դեպքերում՝ տարեկան/,արտադրանքի տեսականին, ինքնարժեքը, վաճառքի գները
  8. Սերտիֆիկատ /առկայության դեպքում/
  9. Այլ եկամուտների առկայության դեպքում դրանք հավաստող փաստաթղթեր

 

Գրավի առկայության դեպքում՝

  1. Սեփականության վկայական, ինչի հիման վրա է կատարվել սեփականության Փոփոխություն (առուվաճառքի պայմանագիր, գործադիր մարմնի որոշում)
  2. Սեփականատերերի անձնագրերի պատճենները,
  3. Տեղեկանք գրավի, արգելանքի տակ չլինելու վերաբերյալ
  1. Անշարժ գույքի գնահատման ակտ
  2. Գրավատուի ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության վկայականի և
    ամուսնու/կնոջ անձնագրի և սոց. Քարտի պատճեները

 

Երաշխավորի առկայության դեպքում՝

    <liԵրաշխավորների անձնագիր եվ սոց քարտեր, իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական, տնօրենի անձնագիր և սոց. քարտ

  1. Երաշխավորների եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
  2. Երաշխավորների սեփականությունը հավաստող փաստաթղթեր

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
  • ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
  • ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ ԵՎ ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՓԲԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ , ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ (PDF)

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ(PDF)

«Ֆինանսներ բոլորի համար»` www.abcfinance.am ինտերնետային կայքի «Ֆինանսական օգնական» համակարգ

«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ (26-45%): ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ  ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է

 

Թարմացվել է. 27/11/2020