|
Լիզինգ
Լիզինգի միջոցով Դուք հնարավորություն կունենաք արդիականացնել արտադրական տեխնոլոգիաները և ապահովել Ձեր բիզնեսի առաջընթացը: Լիզինգի հիմնական առավելությունը գրավի բացակայությունն է:
Կազմակերպությունը լիզինգով տրամադրում է՝
- տրանսպորտային միջոցների լիզինգ
- գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ
- արդյունաբերական սարքավորումների լիզինգ,
- սննդամթերքի վերամշակման սարքավորումների լիզինգ
- այլ
Կազմակերպությունը լիզինգով տրամադրում է արտադրական և գյուղատնտեսական սարքավորումներ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն առնվազն 3 ամսվա անընդմեջ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փորձ:
Լիզինգի տրամադրման պայմանները
Լիզինգի առարկայի արժեքը |
300.000 ՀՀ դրամ — 30 մլն ՀՀ դրամ
(կամ համարժեք արտարժույթ) |
Մարման ժամկետը |
12 — 60 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույքը |
9% — 18% |
Լիզինգի կանխավճար |
0 — 50% |
Լիզինգառուի այլ ծախսերը |
Գույքի ապահովագրություն, այլ ծախսեր |
Լիզինգի ապահովվածությունը |
Լիզինգի առարկան հանդիսանում է լիզինգի պայմանագրի ապահովվածություն:
Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել նաև լրացուցիչ ապահովվածություն: |
Լիզինգային հայտի ուսումնասիրության վճար |
Միանվագ վճար` 10.000 ՀՀ դրամ |
Տույժեր և տուգանքներ* |
Ժամկետանց վարկի մայր գումարի համար՝ օրական 0,1 %
Ժամկետանց տոկոսագումարի համար՝ օրական 0,1 % |
Լիզինգային հայտի ուսումնասիրության և որոշման կայացման ժամկետը** |
Մինչև 5 աշխատանքային օր |
*Ժամկետանց գումարի վրա հաշվարկվում է նաև տոկոս՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով:
** Վարկառուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում:
Լիզինգի և տոկոսների մարումը
Մարման եղանակը |
Ամսական հավասարաչափ վճարումների գրաֆիկով:
Ելնելով բիզնեսի առանձնահատկություններից և
սեզոնայնությունից հնարավոր է մայր գումարի մարման դադարի շրջաններ: |
Լիզինգի վաղաժամկետ մարում |
Լիզինգի պայմանագիրը կնքման ամսաթվից մեկ տարվա ընթացքում ավարտելու պարագայում լիզինգառուն պարտավորվում է վճարել մինչեվ նշված ամսաթիվը գրաֆիկով նախատեսված տոկոսագումարները:
Մեկ տարին լրանալուց հետո ժամկետից շուտ մարումների համար տույժեր եվ տուգանքներ չեն նախատեսվում: |
Տոկոսագումարների հաշվարկման կարգը |
365 օրացուցային օրերի համար, տարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի մնացորդի դիմաց |
Կանխավճար/ Վարկի գումար |
Սկսած 0%-ից |
Լիզինգի համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ
Գույքի գնահատման վճար |
15 000 — 35 000 ՀՀ դրամ |
Գույքի ապահովագրության վճար |
0.16% — 1.5% վարկի մայր գումարի մնացորդից |
Միասնական տեղեկանք |
10 000 ՀՀ դրամ |
Գրավի նոտարական վավերացման վճար |
12 000 ՀՀ դրամ |
Գրավի պետական գրանցման վճար |
26 000 ՀՀ դրամ |
Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:
Լիզինգի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները
Լիզինգի տրամադրման դրական որոշման գործոնները`
- Կայուն եկամուտներ,
- Լիզինգի առարկայի իրացվելիության բարձր աստիճան,
- Դրական վարկային պատմություն,
- Երաշխավորությունների առկայություն:
Լիզինգի մերժման գործոններ`
- Մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
- Եկամտուտների աղբյուրը հնարավոր չէ պարզել կամ ներկայացված եկամուտները անհիմն են,
- Հաճախորդի վարկային պատմության մեջ առկա են պարբերաբար ուշացումներ, դասակարգումներ, կամ հաճախորդի վարկային բեռը մեծ է
- Լիզինգի առարկայի իրացվելիության ցածր մակարդակ:
Վարկային պատմության էությունը և դրա կարևորությունը՝
Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված վարկերի, տվյալ անձի կողմից տրված երաշխավորությունների գծով: Մասնավորապես հաճախորդի ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է, ինչպես վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ Վարկային բյուրոյի (ԱՔՌԱ) կողմից: Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`
- անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝
- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
- վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
- այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
- ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
- չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:
Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:
Ինչպես վարվել սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար՝
Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Իմ ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
Վարկային պատմության և սքորի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղումով ՝
www.acra.am
https://www.abcfinance.am/news/news_varkayinscore.html
Ինչպես բարելավել վարկային պատմությունը
Նախ, անհրաժեշտ է մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:
- Կանոնադրություն (վերագրանցված տարբերակ)
- Պետ. ռեգիստրի վկայական (բոլոր ներդիրներով)
- Հարկային կոդ
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից հիմնադիրների, տնօրենի վերաբերյալ (ՍՊԸ)
- Հիմնադիրների անձնագրերի պատճեները, սոցիալական քարտի պատճեն
- Հաշվեկշիռ, ֆինանսական հաշվետվություններ (1-5 ձև)
- Տեղեկանք հարկային տեսչությունից և սոց. ապահովության հիմնադրամից
- Ընդհանուր ժողովի որոշումը մեքենայի, սարքավորման կամ տեխնիկայի լիզինգով ձեռքբերման, գրավ դնելու վերաբերյալ,
- Տնօրենի անձնագրի պատճեն, սոցիալական քարտի պատճեն
- Գործունեության լիցենզիա (եթե առկա է)
- Կազմակերպության դեբիտորական, կրեդիտորական պարտքերի մասին տեղեկանք /ներառյալ վարկեր, այլ փոխառություններ/
- Կազմակերպության հիմնական միջոցների ցանկ
- Եկամուտ, ծախսեր /ամսական կտրվածքով/, արտադրանքի տեսականին, ինքնարժեքը, վաճառքի գները
- Տեղեկատվություն պահանջվող լիզինգի առարկայի վերաբերյալ (մատակարար, տեխ. պահանջներ )
- Լիզինգի առարկայի նախնական հաշիվ¬ապրանքագիր (պահանջի դեպքում)
- Այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)
Հավելյալ ապահովության համար՝
- . Սեփականության վկայական, ինչի հիման վրա է կատարվել սեփականության փոփոխություն (առուվաճառքի պայմանագիր, գործադիր մարմնի որոշում)
- Սեփականատերերի անձնագրերի պատճենները,
- Տեղեկանք գրավի, արգելանքի տակ չլինելու վերաբերյալ
- Անշարժ գույքի գնահատման ակտ
- Գրավատուի ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության վկայականի և ամուսնու/կնոջ անձնագրի և սոց. քարտի պատճեները
Երաշխավորի առկայության դեպքում
- Երաշխավորների անձնագիր եվ սոց քարտեր, իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական, տնօրենի անձնագիր և սոց. քարտ
- Երաշխավորների եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
- Երաշխավորների սեփականությունը հավաստող փաստաթղթեր
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված վարկերի, տվյալ անձի կողմից տրված երաշխավորությունների գծով։
- Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է` անձի ստացած ֆինանսավորումներից:
- Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Վերջինս հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։ Վարկային պատմության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.abcfinance.am և www.acra.am կայքերի համապատասխան էջերից:
- Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը:
- Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ ձեր վարկային պատմությունը:
- Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:
- Վարկային պատմության մեջ սխալների ու թերությունների հայտնաբերման դեպքում պարզաբանման և ուղղման նպատակով հաճախորդները կարող են այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին:
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
- Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
- Ձեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում «Ագրոլիզինգ ԼՎԿ» ՍՊԸ-ն կձեռնարկի գույքի բռնագանձման և իրացման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։ Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում ընկերության պահանջները, ապա վերջինս իրավունք ունի հատուցում ստանալ Ձեր այլ գույքից և/կամ այլ միջոցներից։
- Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» սկզբունքի հիման վրա սպառողից կարող է պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն։
- ԱՄՆ դոլարով վարկ ստանալու դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրումը կատարվում է անվճար՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Կախված վարկի գումարից և գրավի տեսակից, կարող է պահանջվել գույքի ապահովագրություն: Ապահովագրության համար հիմք է ընդունվում վարկի գումարը:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երաշխավորության դեպքում Վարկատուն պարավորվում է․
- պայմանագիրը կնքելուց առաջ Երաշխավորին տեղեկացնել, որ եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա դրանք Երաշխավորն է վճարելու վարկառուի փոխարեն, վատանալու է Երաշխավորի վարկային պատմությունը և Երաշխավորը զրկվելու է իր գույքից,
- տրամադրել վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
- հաղորդակցումը իրականացնել Երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
- 7 օր առաջ ծանուցել պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
- 1 օր առաջ հիշեցնել առկա պարտավորության վերաբերյալ,
- վարկի մարման ուշացման դեպքում` ամենաուշը մեկ օր հետո այդ մասին տեղեկացնել Երաշխավորին։
- Վարկատուն Երաշխավորին պետք է տեղեկացնի, որ երաշխավորության պայմանագրիը կնքելով Երաշխավորը պարտավորվում է իրեն սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ), բոլոր բանկերում սպասարկվող, ընթացիկ, արտարժութային, ավանդային և այլ բանկային հաշիվներին առկա գումարներով կրել սուբսիդար, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում, համապարտ պատասխանատվություն Վարկատուի առջև՝ Վարկատուի և Վարկառուի միջև վարկային պայմանագրով նախատեսված և Վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների (վարկի գումարի, վարկի տոկոսների և վճարումների ուշացման համար նախատեսված տոկոսների և տույժերի գումարների վճարման) կատարման համար:
- Երաշխավորը պետք է կարևորի իր վարկային պատմությունը և ընկալի, որ վարկառուի կողմից պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը կարող է վատթարացնել Երաշխավորի վարկային պատմությունը։ Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված վարկերի, տվյալ անձի կողմից տրված երաշխավորությունների գծով։ Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Վերջինս հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։ Վարկային պատմության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ abcfinance.amև www.acra.am կայքերի համապատասխան էջերից։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- ՄԻՆՉԵՎ 5 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
- ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՌԿԱ Է ԿԱՅՔՈՒՄ:
- ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՉԵՆ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ: ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՃՈԽՈՐԴԻՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ:
ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ (PDF)
ՍԱԿԱԳՆԵՐ (PDF)
«Ֆինանսներ բոլորի համար»` www.abcfinance.am ինտերնետային կայքի «Ֆինանսական օգնական» համակարգ
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`www.fininfo.am
Վարկային պատմության և սքորի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղումով ՝ https://www.abcfinance.am/news/news_varkayinscore.html
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է |