|
Էներգաարդյունավետ համատիրություններին
Էներգաարդյունավետ-համատիրություններին վարկերի նպատակն է աջակցել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին՝ վարկավորման միջոցով շենքերում իրականացնելու ընդհանուր տարածքների վերանորոգմանն ու էներգաարյունավետությանն ուղղված միջոցառումներ՝ ներառյալ շքամուտքերի վերանորոգում, էներգախնայող պատուհանների և դռների տեղադրում, պատերի արտաքին ջերմամեկուսացում, լուսավորության համակարգի արդիականացում և այլն:
Էներգաարդյունավետ համատիրություններին վարկի պայմանները |
Վարկառու |
21-65 տարեկան ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր կամ իրավաբանական անձինք, պետական և/կամ համայնքային կառույցներ |
Տրամադրվող գումարի մեծությունը |
Նվազագույն շեմ սահմանված չէ, առավելագույնը` 5 մլն ՀՀ դրամ, կամ համարժեք ԱՄՆ դոլար |
Վարկի ժամկետը |
1 — 36 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույքը |
6.5% ԱՄՆ դոլարի դեպքում
9% ՀՀ դրամի դեպքում |
Տարեկան փաստացի տոկոսադրույքը |
7.03-15.83% |
Վարկի մարման գրաֆիկ |
մայր գումարի հավասար վճարումների կամ ամսական հավասարաչափ վճարումների գրաֆիկով: Հնարավոր է վարկի մայր գումարի մարման դադարի շրջաններ: |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար |
անվճար |
Վարկի տրամադրման վճար |
0,5% |
Վարկի ամսական սպասարկման վճար |
0% |
Վարկի ապահովվածությունը |
Առանց գրավի, մասնավոր դեպքերում համատիրության նախագահի կամ այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորություն |
Վարկային հայտի ուսումնասիրության ժամկետը |
Մինչև 3 աշխատանքային օր |
Տոկոսագումարների հաշվարկման կարգը |
Տարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի մնացորդի դիմաց |
Ժամկետանց մայր գումարի գծով հաշվարկվող տույժ |
ժամկետանց մայր գումարի 0.1%-ի չափով յուրաքանչյուր ուշացված օրվա համար |
Ժամկետանց տոկոսագումարի գծով հաշվարկվող տույժ |
ժամկետանց տոկոսագումարի 0.1%-ի չափով յուրաքանչյուր ուշացված օրվա համար |
* Վարկառուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում:
ՎԱՐԿԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ:
Վարկի և տոկոսների մարումը |
Մարման եղանակը |
Ամսական հավասարաչափ վճարումների կամ մայր գումարի հավասար վճարումների մեթոդով: |
Վարկի վաղաժամկետ մարում |
Ժամկետից շուտ մարման հնարավորություն առանց տույժերի և տուգանքների կիրառման |
Տոկոսագումարների հաշվարկման կարգը |
365 օրացուցային օրերի համար, տարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի մնացորդի դիմաց |
Կանխավճար/ Վարկի գումար |
Սկսած 0%-ից |
Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:
Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները
Սպառողական վարկի տրամադրման դրական որոշման գործոնները`
- Կայուն եկամուտներ,
- Վարկի բավարար ապահովվածություն, երաշխավորություններ,
- Դրական վարկային պատմություն,
- Գործատուի երաշխավորության առկայությունը,
- Այլ երաշխավորությունների առկայություն,
Սպառողական վարկի մերժման գործոնները`
- Վարկի մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
- Եկամտուտների աղբյուրը հնարավոր չէ պարզել կամ ներկայացված եկամուտները անհիմն են,
- Հաճախորդի վարկային պատմության մեջ առկա են պարբերաբար ուշացումներ, դասակարգումներ, կամ հաճախորդի վարկային բեռը մեծ է:
- Կանոնադրություն “վերագրանցված տարբերակ”
- Պետ. ռեգիստրի վկայական “բոլոր ներդիրներով”
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից համատիրության կառավարչի (նախագահի) վերաբերյալ
- Համատիրության կառավարիչի անձնագրի և սոցիալական քարտի պատճեն
- Հաշվեկշիռ, ֆինանսական հաշվետվություններ (հարկային հաշվետվություններ)
- Սեփակատերերի ընդհանուր ժողովի որոշումը վարկ ստանալու վերաբերյալ,
- Համատիրության դեբիտորական, կրեդիտորական պարտքերի մասին տեղեկանք /ներառյալ վարկեր, այլ փոխառություններ/
- Համատիրության հիմնական միջոցների ցանկ
- Եկամուտ, ծախսեր /ամսական կտրվածքով վերջին մեկ տարվա համար/
- Լրացուցիչ եկամուտների դեպքում դրանց փաստը հիմնավորող փաստաթղթեր /օր. վարձակալության պայմանագիր/
Երաշխավորի առկայության դեպքում
- Երաշխավորների անձնագիր եվ սոց քարտեր, իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական, տնօրենի անձնագիր և սոց. քարտ
- Երաշխավորների եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
- Երաշխավորների սեփականությունը հավաստող փաստաթղթեր
-
-
- Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
- Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը:
- Ձեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում «Ագրոլիզինգ ԼՎԿ» ՍՊԸ-ն կձեռնարկի գույքի բռնագանձման և իրացման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։ Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում ընկերության պահանջները, ապա վերջինս իրավունք ունի հատուցում ստանալ Ձեր այլ գույքից և/կամ այլ միջոցներից։
- Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» սկզբունքի հիման վրա սպառողից կարող է պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն։
- ԱՄՆ դոլարով վարկ ստանալու դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրումը կատարվում է անվճար՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Կախված վարկի գումարից և գրավի տեսակից, կարող է պահանջվել գույքի ապահովագրություն: Ապահովագրության համար հիմք է ընդունվում վարկի գումարը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՌԿԱ Է ԿԱՅՔՈՒՄ:
- ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՉԵՆ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ: ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՃՈԽՈՐԴԻՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ:
ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ (PDF)
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ(PDF)
«Ֆինանսներ բոլորի համար»` www.abcfinance.am ինտերնետային կայքի «Ֆինանսական օգնական» համակարգ
Վարկային պատմության և սքորի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղումով ՝ https://www.abcfinance.am/news/news_varkayinscore.html

- ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ամենաարդյունավետ տարբերակի ընտրության նպատակով կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.fininfo.am/finhelper/index.php?type=agricultural
- Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիությունը։
|