ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ

Հայաստանն ունի արագ զարգացող սննդամթերքի վերամշակող արդյունաբերություն, որն արտացոլվում է էկոլոգիապես մաքուր «կանաչ» ագրոարդյունաբերության հիանալի արտահանման ներուժով: Որպես երկրների առաջատար ոլորտներից մեկը, պարենային վերամշակումը զգալի դեր է խաղում տնտեսության մեջ:

Սննդամթերքի վերամշակման առավել զարգացած հատվածներն են պահածոների գործարանները, մրգերի եւ բանջարեղենի վերամշակող ընկերությունները, մսի վերամշակող ընկերությունները եւ ձկնաբուծական ընկերությունները: Ներկայումս սննդի վերամշակման ամենաարագ զարգացող հատվածներից մեկը մրգերի չրեր արտադրողներն են, որոնք արտահանում են արտադրանքը հետխորհրդային և ԵՄ երկրներ: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելի քան 98% -ը պատկանում է մասնավոր հատվածին:

Ագրոլիզինգի միջոցով ֆինանսավորվել և նոր սարքավորումներով են համալրվել պահածոների մի քանի գործարաններ, որոնք ներկայումս շուկայի առաջատարներն են: Հայկական պահածոնների արտահանման զգալի մասը ուղղվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա:

Գյուղմթերքի վերամշակման խթանմանն ուղղված վարկերը սկսած 14% տարեկան տոկոսադրույքից

Ֆինանսավորման պայմանները