|
Գյուղատնտեսական վարկեր (Գյուղական տարածքների զարգացում)
Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ՀՀ տարածքում գործող ֆերմերներին և այգեգործներին հետևյալ նպատակներով`
- Գյուղացիական տնտեսության ընդլայնում,
- Պտղատու այգիների հիմնում և գյուղատնտեսության մեջ այլ ներդրումների կատարում,
- Ջերմոցների կամ սառնարանային տնտեսությունների կառուցում,
- Գյուղատնտեսական սարքավորումների և մեքենաների ձեռքբերում,
- Ոռոգման կաթիլային համակարգի ձեռքբերում,
- Անասունների գլխաքանակի ավելացում:
Գյուղատնտեսական վարկերի տրամադրման հիմնական պայմանները |
Տրամադրվող գումարի մեծությունը |
նվազագույն շեմ սահմանված չէ, առավելագույնը 60 մլն ՀՀ դրամ, կամ համարժեք ԱՄՆ դոլար |
Վարկի ժամկետը |
1 — 84 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույքը |
8% — 13%* |
Տարեկան փաստացի տոկոսադրույքը |
8,23% — 14,8% |
Վարկի տրամադրման վճար |
0.8% |
Վարկի ապահովվածությունը |
Անշարժ գույք, ավտոմեքենաներ, սարքավորումներ, շրջանառության մեջ գտնվող ապրանքներ, երաշխիք, երաշխավորություն և կազմակերպության կողմից ընդունելի այլ գրավ: |
Վարկ/ Գրավ հարաբերություն |
Գրավադրվող գույքի արժեքի 50 — 80% չափով |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար (միանվագ) |
միանվագ՝ 5000 ՀՀ դրամ |
Տույժեր և տուգանքներ*** |
Ժամկետանց վարկի մայր գումարի և տոկոսագումարի համար՝ օրական 0,1% |
Վարկային հայտի ուսումնասիրության և որոշման կայացման ժամկետը*** |
Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո՝ մինչև 7 աշխատանքային օր |
|
|
* Վարկը նպատակային չօգտագործելու դեպքում վարկատուն կարող է վարկի անվանական տոկոսադրույքը վերանայել մինչև ԲՏՀԴ կրկնապատիկի չափով:
**Ժամկետանց գումարի վրա հաշվարկվում է նաև տոկոս՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով:
*** Վարկառուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում:
ՎԱՐԿԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ:
Վարկի և տոկոսների մարումը |
Մարման եղանակը |
Ամսական հավասարաչափ վճարումների կամ մայր գումարի հավասար վճարումների մեթոդով: Ելնելով բիզնեսի առանձնահատկություններից և սեզոնայնությունից վարկի մայր գումարի մարման դադարի շրջաններ հնարավորություն: |
Վարկի վաղաժամկետ մարում |
Ժամկետից շուտ մարման հնարավորություն առանց տույժերի և տուգանքների կիրառման |
Տոկոսագումարների հաշվարկման կարգը |
365 օրացուցային օրերի համար, տարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի մնացորդի դիմաց |
Կանխավճար/ Վարկի գումար |
Սկսած 0%-ից |
Վարկավորման համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ |
Գույքի գնահատման վճար |
15 000 — 35 000 ՀՀ դրամ |
Գույքի ապահովագրության վճար |
0.16% — 1.5% վարկի մայր գումարի մնացորդից |
Միասնական տեղեկանք |
10 000 ՀՀ դրամ |
Գրավի նոտարական վավերացման վճար |
12 000 ՀՀ դրամ |
Գրավի պետական գրանցման վճար |
26 000 ՀՀ դրամ |
Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:
Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները
Գյուղատնտեսական վարկի տրամադրման դրական որոշման գործոնները`
- Կայուն եկամուտներ,
- Վարկի բավարար ապահովվածություն, երաշխավորություններ,
- Դրական վարկային պատմություն,
- Երկարատև աշխատանքային փորձ,
Գյուղատնտեսական վարկի մերժման պատճառներ`
- Վարկի մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
- Եկամտուտների աղբյուրը հնարավոր չէ պարզել կամ ներկայացված եկամուտները անհիմն են,
- Հաճախորդի վարկային պատմության մեջ առկա են պարբերաբար ուշացումներ, դասակարգումներ, կամ հաճախորդի վարկային բեռը մեծ է:
Վարկային պատմության էությունը և դրա կարևորությունը՝
Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված վարկերի, տվյալ անձի կողմից տրված երաշխավորությունների գծով: Մասնավորապես հաճախորդի ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է, ինչպես վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ Վարկային բյուրոյի (ԱՔՌԱ) կողմից: Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`
- անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝
- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
- վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
- այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
- ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
- չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:
Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:
Ինչպես վարվել սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար՝
Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Իմ ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
Վարկային պատմության և սքորի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղումով ՝
www.acra.am
https://www.abcfinance.am/news/news_varkayinscore.html
Ինչպես բարելավել վարկային պատմությունը
Նախ, անհրաժեշտ է մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:
- Վարկառուի անձնագրի և սոցիալական քարտի պատճեն
- Տեղեկանք գյուղապետարանից տնտեսության վերաբերյալ
- Վարկառուի սեփականությունը հավաստող փաստաթղթեր, հիմնական միջոցների ցանկ
- Մանրամասն նկարագրություն վարկի գումարի ծախսման ուղղությունների մասին
- Ֆոտոներ տնտեսությունից
- Հողատարածքի/գոմի վկայական, որտեղ իրականացվելու է գործունեությունը, վարձակալության դեպքում`պայմանագիր
- Եկամուտ, ծախսեր /ամսական կտրվածքով, առանձին դեպքերում՝ տարեկան/,արտադրանքի տեսականին, ինքնարժեքը, վաճառքի գները
- Սերտիֆիկատ /առկայության դեպքում/
- Այլ եկամուտների առկայության դեպքում դրանք հավաստող փաստաթղթեր
Գրավի առկայության դեպքում՝
- Սեփականության վկայական, ինչի հիման վրա է կատարվել սեփականության Փոփոխություն (առուվաճառքի պայմանագիր, գործադիր մարմնի որոշում)
- Սեփականատերերի անձնագրերի պատճենները,
- Տեղեկանք գրավի, արգելանքի տակ չլինելու վերաբերյալ
- Անշարժ գույքի գնահատման ակտ
- Գրավատուի ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության վկայականի և
ամուսնու/կնոջ անձնագրի և սոց. Քարտի պատճեները
Երաշխավորի առկայության դեպքում՝
1. Երաշխավորների անձնագիր եվ սոց քարտեր, իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական, տնօրենի անձնագիր և սոց. քարտ
2. Երաշխավորների եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
3. Երաշխավորների սեփականությունը հավաստող փաստաթղթեր
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված վարկերի, տվյալ անձի կողմից տրված երաշխավորությունների գծով։
- Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է` անձի ստացած ֆինանսավորումներից:
- Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Վերջինս հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։ Վարկային պատմության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.abcfinance.am և www.acra.am կայքերի համապատասխան էջերից:
- Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը:
- Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ ձեր վարկային պատմությունը:
- Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:
- Վարկային պատմության մեջ սխալների ու թերությունների հայտնաբերման դեպքում պարզաբանման և ուղղման նպատակով հաճախորդները կարող են այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին:
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
- Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
- Ձեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում «Ագրոլիզինգ ԼՎԿ» ՍՊԸ-ն կձեռնարկի գույքի բռնագանձման և իրացման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։ Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում ընկերության պահանջները, ապա վերջինս իրավունք ունի հատուցում ստանալ Ձեր այլ գույքից և/կամ այլ միջոցներից։
- Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» սկզբունքի հիման վրա սպառողից կարող է պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն։
- ԱՄՆ դոլարով վարկ ստանալու դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրումը կատարվում է անվճար՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Կախված վարկի գումարից և գրավի տեսակից, կարող է պահանջվել գույքի ապահովագրություն: Ապահովագրության համար հիմք է ընդունվում վարկի գումարը:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երաշխավորության դեպքում Վարկատուն պարավորվում է․
- պայմանագիրը կնքելուց առաջ Երաշխավորին տեղեկացնել, որ եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա դրանք Երաշխավորն է վճարելու վարկառուի փոխարեն, վատանալու է Երաշխավորի վարկային պատմությունը և Երաշխավորը զրկվելու է իր գույքից,
- տրամադրել վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
- հաղորդակցումը իրականացնել Երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
- 7 օր առաջ ծանուցել պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
- 1 օր առաջ հիշեցնել առկա պարտավորության վերաբերյալ,
- վարկի մարման ուշացման դեպքում` ամենաուշը մեկ օր հետո այդ մասին տեղեկացնել Երաշխավորին։
- Վարկատուն Երաշխավորին պետք է տեղեկացնի, որ երաշխավորության պայմանագրիը կնքելով Երաշխավորը պարտավորվում է իրեն սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ), բոլոր բանկերում սպասարկվող, ընթացիկ, արտարժութային, ավանդային և այլ բանկային հաշիվներին առկա գումարներով կրել սուբսիդար, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում, համապարտ պատասխանատվություն Վարկատուի առջև՝ Վարկատուի և Վարկառուի միջև վարկային պայմանագրով նախատեսված և Վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների (վարկի գումարի, վարկի տոկոսների և վճարումների ուշացման համար նախատեսված տոկոսների և տույժերի գումարների վճարման) կատարման համար:
- Երաշխավորը պետք է կարևորի իր վարկային պատմությունը և ընկալի, որ վարկառուի կողմից պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը կարող է վատթարացնել Երաշխավորի վարկային պատմությունը։ Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված վարկերի, տվյալ անձի կողմից տրված երաշխավորությունների գծով։ Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Վերջինս հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։ Վարկային պատմության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ abcfinance.amև www.acra.am կայքերի համապատասխան էջերից։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- ՄԻՆՉԵՎ 5 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
- ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՌԿԱ Է ԿԱՅՔՈՒՄ:
- ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՉԵՆ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ: ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՃՈԽՈՐԴԻՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ:
ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ (PDF)
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ(PDF)
ՍԱԿԱԳՆԵՐ (PDF)
«Ֆինանսներ բոլորի համար»` www.abcfinance.am ինտերնետային կայքի «Ֆինանսական օգնական» համակարգ
Վարկային պատմության և սքորի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղումով ՝ https://www.abcfinance.am/news/news_varkayinscore.html
- ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ամենաարդյունավետ տարբերակի ընտրության նպատակով կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.fininfo.am/finhelper/index.php?type=agricultural
- Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիությունը։
|