|
Գյուղատնտեսական վարկեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ՀՀ տարածքում գործող անասնապահությամբ զբաղվող ֆերմերներին և այգեգործներին, գյուղատնտեսությամբ զբաղվող այլ անձանց:
Ֆերմերային տնտեսությունները զարգացնելու նպատակով կազմակերպությունը սահմանել է ճկուն ֆինանսական ծառայություն՝ մայր գումարի սեզոնային վճարումների հնարավորությամբ:
Գյուղատնտեսական վարկերի տրամադրման հիմնական պայմանները |
Տրամադրվող գումարի մեծությունը |
300.000 — 30 մլն ՀՀ դրամ (կամ դրան համարժեք արտարժույթ) |
Վարկի ժամկետը |
1- 60 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույքը |
12%-22%* |
Տարեկան փաստացի տոկոսադրույքը |
12,5% — 28% |
Վարկի տրամադրման վճար** |
0,8% |
Վարկառուի այլ ծախսերը |
Գրավի գնահատման, վերագնահատման, նոտարական, պետական գրանցման և ձևակերպման, ապահովագրական և այլ ծախսեր |
Վարկի ապահովվածությունը |
Անշարժ գույք, ավտոմեքենաներ, սարքավորումներ, շրջանառության մեջ գտնվող ապրանքներ, երաշխիք, երաշխավորություն և կազմակերպության կողմից ընդունելի այլ գրավ: |
Վարկ/ Գրավ հարաբերություն |
Գրավադրվող գույքի արժեքի 50-80% չափով |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար |
Միանվագ վճար` 5000 ՀՀ դրամ |
Տույժեր և տուգանքներ*** |
Ժամկետանց վարկի մայր գումարի համար՝ օրական 0,1%
Ժամկետանց տոկոսագումարի համար՝ օրական 0,1% |
Վարկային հայտի ուսումնասիրության և որոշման կայացման ժամկետը**** |
Մինչև 3 աշխատանքային օր |
Գրավի ձևակերպում և վարկի տրամադրում |
Մինչև 5 աշխատանքային օր |
* Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով, պայմանագրի կնքման օրվա` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
**Ժամկետանց գումարի վրա հաշվարկվում է նաև տոկոս՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով:
*** Վարկառուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում:
ՎԱՐԿԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ:
Վարկի և տոկոսների մարումը |
Մարման եղանակը |
Ամսական հավասարաչափ վճարումների կամ մայր գումարի հավասար վճարումների մեթոդով: Ելնելով բիզնեսի առանձնահատկություններից և սեզոնայնությունից վարկի մայր գումարի մարման դադարի շրջաններ հնարավորություն: |
Վարկի վաղաժամկետ մարում |
Ժամկետից շուտ մարման հնարավորություն առանց տույժերի և տուգանքների կիրառման |
Տոկոսագումարների հաշվարկման կարգը |
365 օրացուցային օրերի համար, տարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի մնացորդի դիմաց |
Կանխավճար/ Վարկի գումար |
Սկսած 0%-ից |
Վարկավորման համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ |
Գույքի գնահատման վճար |
15 000 — 35 000 ՀՀ դրամ |
Գույքի ապահովագրության վճար |
0.16% — 1.5% վարկի մայր գումարի մնացորդից |
Միասնական տեղեկանք |
10 000 ՀՀ դրամ |
Գրավի նոտարական վավերացման վճար |
12 000 ՀՀ դրամ |
Գրավի պետական գրանցման վճար |
26 000 ՀՀ դրամ |
Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:
Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները
Գյուղատնտեսական վարկի տրամադրման դրական որոշման գործոնները`
- Կայուն եկամուտներ,
- Վարկի բավարար ապահովվածություն, երաշխավորություններ,
- Դրական վարկային պատմություն,
- Երկարատև աշխատանքային փորձ,
Գյուղատնտեսական վարկի մերժման պատճառներ`
- Վարկի մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
- Եկամտուտների աղբյուրը հնարավոր չէ պարզել կամ ներկայացված եկամուտները անհիմն են,
- Հաճախորդի վարկային պատմության մեջ առկա են պարբերաբար ուշացումներ, դասակարգումներ, կամ հաճախորդի վարկային բեռը մեծ է:
- Վարկառուի անձնագրի և սոցիալական քարտի պատճեն
- Տեղեկանք գյուղապետարանից տնտեսության վերաբերյալ
- Վարկառուի սեփականությունը հավաստող փաստաթղթեր, հիմնական միջոցների ցանկ
- Մանրամասն նկարագրություն վարկի գումարի ծախսման ուղղությունների մասին
- Ֆոտոներ տնտեսությունից
- Հողատարածքի/գոմի վկայական, որտեղ իրականացվելու է գործունեությունը, վարձակալության դեպքում`պայմանագիր
- Եկամուտ, ծախսեր /ամսական կտրվածքով, առանձին դեպքերում՝ տարեկան/,արտադրանքի տեսականին, ինքնարժեքը, վաճառքի գները
- Սերտիֆիկատ /առկայության դեպքում/
- Այլ եկամուտների առկայության դեպքում դրանք հավաստող փաստաթղթեր
Գրավի առկայության դեպքում՝
- Սեփականության վկայական, ինչի հիման վրա է կատարվել սեփականության Փոփոխություն (առուվաճառքի պայմանագիր, գործադիր մարմնի որոշում)
- Սեփականատերերի անձնագրերի պատճենները,
- Տեղեկանք գրավի, արգելանքի տակ չլինելու վերաբերյալ
- Անշարժ գույքի գնահատման ակտ
- Գրավատուի ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության վկայականի և
ամուսնու/կնոջ անձնագրի և սոց. Քարտի պատճեները
Երաշխավորի առկայության դեպքում՝
1. Երաշխավորների անձնագիր եվ սոց քարտեր, իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական, տնօրենի անձնագիր և սոց. քարտ
2. Երաշխավորների եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
3. Երաշխավորների սեփականությունը հավաստող փաստաթղթեր
-
-
- Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
- Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը:
- Ձեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում «Ագրոլիզինգ ԼՎԿ» ՍՊԸ-ն կձեռնարկի գույքի բռնագանձման և իրացման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։ Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում ընկերության պահանջները, ապա վերջինս իրավունք ունի հատուցում ստանալ Ձեր այլ գույքից և/կամ այլ միջոցներից։
- Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» սկզբունքի հիման վրա սպառողից կարող է պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն։
- ԱՄՆ դոլարով վարկ ստանալու դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրումը կատարվում է անվճար՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Կախված վարկի գումարից և գրավի տեսակից, կարող է պահանջվել գույքի ապահովագրություն: Ապահովագրության համար հիմք է ընդունվում վարկի գումարը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՌԿԱ Է ԿԱՅՔՈՒՄ:
- ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՉԵՆ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ: ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՃՈԽՈՐԴԻՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ:
ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ (PDF)
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ(PDF)
ՍԱԿԱԳՆԵՐ (PDF)
Վարկային պատմության և սքորի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղումով ՝ https://www.abcfinance.am/news/news_varkayinscore.html
«Ֆինանսներ բոլորի համար»` www.abcfinance.am ինտերնետային կայքի «Ֆինանսական օգնական» համակարգ

- ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ամենաարդյունավետ տարբերակի ընտրության նպատակով կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.fininfo.am/finhelper/index.php?type=agricultural
- Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիությունը։
|