|
Բիզնես վարկեր
Եթե Դուք ցանկանում եք զարգացնել և ընդլայնել Ձեր բիզնեսը, ապա Դուք կարող եք օգտվել մեր կողմից առաջարկվող բիզնես վարկերից` սեղմ ժամկետներում և առանց հավելյալ ծախսերի:
Բիզնես վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն առնվազն 3 ամսվա անընդմեջ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փորձ:
Բիզնես վարկերի տրամադրման պայմանները
Վարկի գումարը |
300.000 — 30 մլն ՀՀ դրամ (կամ դրան համարժեք արտարժույթ) |
Վարկի ժամկետը |
1- 60 ամիս |
Տրամադրման եղանակը |
Կանխիկ կամ անկանխիկ |
Տարեկան անվանական տոկոսադրույքը |
12%-22% |
Վարկի տրամադրման վճար** |
0,8% |
Այլ ծախսեր |
Գրավի գնահատման, վերագնահատման, նոտարական, պետական գրանցման և ձևակերպման, ապահովագրական և այլ ծախսեր |
Վարկի ապահովվածությունը |
Անշարժ գույք, ավտոմեքենաներ, սարքավորումներ, շրջանառության մեջ գտնվող ապրանքներ, երաշխիք, երաշխավորություն և կազմակերպության կողմից ընդունելի այլ գրավ |
Վարկ/ Գրավ հարաբերություն |
Գրավադրվող գույքի արժեքի 50-80% չափով |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար |
Միանվագ վճար` 5000 ՀՀ դրամ |
Տույժեր և տուգանքներ** |
Ժամկետանց վարկի մայր գումարի համար՝ օրական 0,1 %
Ժամկետանց տոկոսագումարի համար՝ օրական 0,1 % |
Վարկային հայտի ուսումնասիրության և որոշման կայացման ժամկետը*** |
Մինչև 3 աշխատանքային օր |
Գրավի ձևակերպում և վարկի տրամադրում |
Մինչև 5 աշխատանքային օր |
* Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով, պայմանագրի կնքման օրվա` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
**Ժամկետանց գումարի վրա հաշվարկվում է նաև տոկոս՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով:
*** Վարկառուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում:
ՎԱՐԿԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ:
Վարկի և տոկոսների մարումը
Մարման եղանակը |
Ամսական հավասարաչափ վճարումների կամ մայր գումարի
հավասար վճարումների մեթոդով:Ելնելով բիզնեսի առանձնահատկություններից և սեզոնայնությունիցվարկի մայր գումարի մարման դադարի շրջաններ հնարավորություն: |
Վարկի վաղաժամկետ մարում |
Ժամկետից շուտ մարման հնարավորություն առանց տույժերի և
տուգանքների կիրառման |
Տոկոսագումարների հաշվարկման կարգը |
365 օրացուցային օրերի համար, տարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի մնացորդի դիմաց |
Կանխավճար/ Վարկի գումար |
Սկսած 0%-ից |
Վարկավորման համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ
Գույքի գնահատման վճար |
15 000 — 35 000 ՀՀ դրամ |
Գույքի ապահովագրության վճար |
0.16% — 1.5% վարկի մայր գումարի մնացորդից |
Միասնական տեղեկանք |
10 000 ՀՀ դրամ |
Գրավի նոտարական վավերացման վճար |
12 000 ՀՀ դրամ |
Գրավի պետական գրանցման վճար |
26 000 ՀՀ դրամ |
Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:
Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները
Բիզնես վարկի տրամադրման դրական որոշման գործոնները`
- Կայուն եկամուտներ,
- Վարկի բավարար ապահովվածություն, երաշխավորություններ,
- Դրական վարկային պատմություն,
- Երկարատև աշխատանքային փորձ,
Բիզնես վարկի մերժման պատճառներ`
- Վարկի մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
- Եկամտուտների աղբյուրը հնարավոր չէ պարզել կամ ներկայացված եկամուտները անհիմն են,
- Հաճախորդի վարկային պատմության մեջ առկա են պարբերաբար ուշացումներ, դասակարգումներ, կամ հաճախորդի վարկային բեռը մեծ է
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Կանոնադրություն (վերագրանցված տարբերակ)
- Պետ. ռեգիստրի վկայական (բոլոր ներդիրներով)
- Հարկային կոդ
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից հիմնադիրների, տնօրենի վերաբերյալ (ՍՊԸ)
- Հիմնադիրների անձնագրերի պատճեները, սոցիալական քարտի պատճեն
- Հաշվեկշիռ, ֆինանսական հաշվետվություններ (1-5 ձև)
- Տեղեկանք հարկային տեսչությունից և սոց. ապահովության հիմնադրամից
- Ընդհանուր ժողովի որոշումը մեքենայի, սարքավորման կամ տեխնիկայիլիզինգով ձեռքբերման, վարկ ստանալու, գրավ դնելու վերաբերյալ,
- Տնօրենի անձնագրի պատճեն, սոցիալական քարտի պատճեն
- Գործունեության լիցենզիա (եթե առկա է)
- Կազմակերպության դեբիտորական, կրեդիտորական պարտքերի մասին տեղեկանք /ներառյալ վարկեր, այլ փոխառություններ/
- Կազմակերպության հիմնական միջոցների ցանկ
- Եկամուտ, ծախսեր /ամսական կտրվածքով/, արտադրանքի տեսականին,ինքնարժեքը, վաճառքի գները
- Այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)
Գրավի համար
- Սեփականության վկայական, ինչի հիման վրա է կատարվել սեփականության Փոփոխություն (առուվաճառքի պայմանագիր, գործադիր մարմնի որոշում)
- Սեփականատերերի անձնագրերի պատճենները,
- Տեղեկանք գրավի, արգելանքի տակ չլինելու վերաբերյալ
- Անշարժ գույքի գնահատման ակտ
- Գրավատուի ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության վկայականի և ամուսնու/կնոջ անձնագրի և սոց. Քարտի պատճեները
Երաշխավորի առկայության դեպքում
- Երաշխավորների անձնագիր եվ սոց քարտեր, իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական, տնօրենի անձնագիր և սոց. քարտ
- Երաշխավորների եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
- Երաշխավորների սեփականությունը հավաստող փաստաթղթեր
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
- ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
- ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ ԵՎ ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՓԲԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ , ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ (PDF)
«Ֆինանսներ բոլորի համար»` www.abcfinance.am ինտերնետային կայքի «Ֆինանսական օգնական» համակարգ
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`www.fininfo.am
Ուշադրություն՝ ԱՄՆ դոլարով վարկ ստանալու դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է |