Դառնալ մատակարար

Բարձրորակ ծառայություններ մատուցելու համար շատ կարևոր է մատակարարների հետ սերտ կապի հաստատումը: Մատակարարների ընտրության հարցում մենք հիմնվում ենք այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են նորարությունը, անվտանգությունը, որակը և կայունությունը:

 

Դառնալ ֆինանսական գործընկեր

Մեր թիմի պրոֆեսիոնալիզմի և երկար տարիների փորձի շնորհիվ մենք ունենք կայուն զարգացող կազմակերպություն: Մենք մատուցում ենք բարձրորակ ֆինանսական ծառայություններ ցածր եկամուտ ունեցող անձանց հատկապես գյուղտնտեսության ոլորտում: Մենք պատրաստ ենք համագործակցել պոտենցիալ ֆինանսական գործընկերների հետ՝ ընդհանուր շահերով և կայուն եկամտով:

Դառնալ տեխնիկական աջակցության գործընկեր

Ունենալով նպատակ գնահատել և բացահայտել ագրոբիզնեսի և այլ ոլորտների տեխնիկական աջակցության չբացահայտված պահանջները և իրականացնել համապատասխան աջակցություն՝ համագործակցում ենք տեխնիկական աջակցություն իրականցողների հետ:

 

Թարմացվել է. 02/09/2018