Սպառողական վարկեր

Մեր սպառողական վարկերը կնպաստեն Ձեր կենցաղի բարելավմանը, հանգստի կազմակերպմանը և ընթացիկ սպառողական խնդիրների լուծմանը:

Սպառողական վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց հետևյալ նպատակներով`

  • Կենցաղային տեխնիկայի, կահույքի ձեռքբերում
  • Ավտոմեքենայի ու այլ տրանսպորտային միջոցների ձեռքբերում և վերանորոգում
  • Բնակարանների, բնակելի տների, ամառանոցների և այլ անշարժ գույքի վերանորոգում
  • Երեխաների խնամքի, կրթության ֆինանսավորում
  • Հանգստի կազմակերպման և առողջության վերականգնման ու բուժման ֆինանսավորում
  • Տարբեր միջոցառումների (ծննդյան տոներ, հարսանեկան արարողություններ և այլ) կազմակերպման ֆինանսավորում
  • Այլ սպառողական նպատակներ

Սպառողական վարկերը ձևակերպվում են ընկերության գրասենյակում` ք. Երևան, Ազատության 1/21, 39 տարածք հասցեով:

Սպառողական վարկերի տրամադրման հիմնական պայմանները
Վարկի գումարը

Վարկի նվազագույն չափ սահմանված չէ,

Առավելագույնը` 5 մլն ՀՀ դրամ

Վարկի ժամկետը 1 — 36 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույքը 20%-22%
Վարկ/ Գրավ հարաբերություն Գրավադրվող գույքի արժեքի 50-80% չափով
Տրամադրման եղանակը Կանխիկ կամ անկանխիկ
Վարկի տրամադրման վճար Վարկը կանխիկ տրամադրման դեպքում` 2%
Վարկի սպասարկման ամսական վճար Վարկի գումարի 0.2%
Այլ ծախսեր Գրավի գնահատման, վերագնահատման, նոտարական, պետական գրանցման և ձևակերպման, ապահովագրական և դրանց հետ կապված ծախսեր
Վարկի ապահովվածությունը Անշարժ գույքը, ավտոմեքենաներ, սարքավորումներ, կենցաղային տեխնիկա և գույք, երաշխիք, երաշխավորություն և կազմակերպության կողմից ընդունելի այլ գրավ:
Վարկային հայտի ուսումնասիրության վճար ԱՆՎՃԱՐ
Տույժեր և տուգանքներ Ժամկետանց վարկի մայր գումարի համար՝ օրական 0,1%
Ժամկետանց տոկոսագումարի համար՝ օրական 0,1%
Վարկային հայտի ուսումնասիրության և որոշման կայացման ժամկետը* Մինչև 3 աշխատանքային օր
Գրավի ձևակերպում և վարկի տրամադրում Մինչև 5 աշխատանքային օր

* Վարկառուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում:

ՎԱՐԿԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ:

Վարկի և տոկոսների մարումը
Մարման եղանակը Ամսական հավասարաչափ վճարումների կամ մայր գումարի հավասար վճարումների մեթոդով:
Վարկի վաղաժամկետ մարում Ժամկետից շուտ մարման հնարավորություն առանց տույժերի և տուգանքների կիրառման
Տոկոսագումարների հաշվարկման կարգը 365 օրացուցային օրերի համար, տարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի մնացորդի դիմաց
Կանխավճար/ Վարկի գումար Սկսած 0%-ից

 

Վարկավորման համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ
Գույքի գնահատման վճար 15 000 — 35 000 ՀՀ դրամ
Գույքի ապահովագրության վճար 0.16% — 1.5% վարկի մայր գումարի մնացորդից
Միասնական տեղեկանք 10 000 ՀՀ դրամ
Գրավի նոտարական վավերացման վճար 12 000 ՀՀ դրամ
Գրավի պետական գրանցման վճար 26 000 ՀՀ դրամ

Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:

Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

Սպառողական վարկի տրամադրման դրական որոշման գործոնները`

  • Կայուն եկամուտներ,
  • Վարկի բավարար ապահովվածություն, երաշխավորություններ,
  • Դրական վարկային պատմություն,
  • Գործատուի երաշխավորության առկայությունը,
  • Այլ երաշխավորությունների առկայություն,

Սպառողական վարկի մերժման գործոնները`


  • Վարկի մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
  • Եկամտուտների աղբյուրը հնարավոր չէ պարզել կամ ներկայացված եկամուտները անհիմն են,
  • Հաճախորդի վարկային պատմության մեջ առկա են պարբերաբար ուշացումներ, դասակարգումներ, կամ հաճախորդի վարկային բեռը մեծ է:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
  1. Վարկառուի անձնագրի և սոցիալական քարտի պատճեն
  2. Տեղեկանք գյուղապետարանից տնտեսության վերաբերյալ
  3. Վարկառուի սեփականությունը հավաստող փաստաթղթեր
  4. Հիմնական միջոցների ցանկ
  5. Եկամուտ, ծախսեր /ամսական կտրվածքով, առանձին դեպքերում՝ տարեկան/,արտադրանքի տեսականին, ինքնարժեքը, վաճառքի գները
  6. Այլ եկամուտների առկայության դեպքում դրանք հավաստող փաստաթղթեր
  7. Այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)

 

Գրավի առկայության դեպքում՝

  1. Սեփականության վկայական, ինչի հիման վրա է կատարվել սեփականության Փոփոխություն (առուվաճառքի պայմանագիր, գործադիր մարմնի որոշում)
  2. Սեփականատերերի անձնագրերի պատճենները,
  3. Տեղեկանք գրավի, արգելանքի տակ չլինելու վերաբերյալ
  1. Անշարժ գույքի գնահատման ակտ
  2. Գրավատուի ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության վկայականի և
    ամուսնու/կնոջ անձնագրի և սոց. Քարտի պատճեները

 

Երաշխավորի առկայության դեպքում՝

  1. Երաշխավորների եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
  2. Երաշխավորների սեփականությունը հավաստող փաստաթղթեր

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
  • ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
  • ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ ԵՎ ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՓԲԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ , ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ (PDF)

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ(PDF)

«Ֆինանսներ բոլորի համար»` www.abcfinance.am ինտերնետային կայքի «Ֆինանսական օգնական» համակարգ

 

Թարմացվել է. 21/10/2018