Լիզինգ

Լիզինգի միջոցով Դուք հնարավորություն կունենաք արդիականացնել արտադրական տեխնոլոգիաները և ապահովել Ձեր բիզնեսի առաջընթացը: Լիզինգի հիմնական առավելությունը գրավի բացակայությունն է:

Կազմակերպությունը լիզինգով տրամադրում է՝

  • տրանսպորտային միջոցների լիզինգ
  • գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ
  • արդյունաբերական սարքավորումների լիզինգ,
  • սննդամթերքի վերամշակման սարքավորումների լիզինգ
  • այլ

Կազմակերպությունը լիզինգով տրամադրում է արտադրական և գյուղատնտեսական սարքավորումներ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն առնվազն 3 ամսվա անընդմեջ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փորձ:

Լիզինգի տրամադրման պայմանները

Լիզինգի առարկայի արժեքը 300.000 ՀՀ դրամ — 30 մլն ՀՀ դրամ
(կամ համարժեք արտարժույթ)
Մարման ժամկետը 12 — 60 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույքը 9% — 18%
Լիզինգի կանխավճար 0 — 50%
Լիզինգառուի այլ ծախսերը Գույքի ապահովագրություն, այլ ծախսեր
Լիզինգի ապահովվածությունը Լիզինգի առարկան հանդիսանում է լիզինգի պայմանագրի ապահովվածություն:
Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել նաև լրացուցիչ ապահովվածություն:
Լիզինգային հայտի ուսումնասիրության վճար Միանվագ վճար` 10.000 ՀՀ դրամ
Տույժեր և տուգանքներ* Ժամկետանց վարկի մայր գումարի համար՝ օրական 0,1 %
Ժամկետանց տոկոսագումարի համար՝ օրական 0,1 %
Լիզինգային հայտի ուսումնասիրության և որոշման կայացման ժամկետը** Մինչև 5 աշխատանքային օր

*Ժամկետանց գումարի վրա հաշվարկվում է նաև տոկոս՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով:
** Վարկառուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում:

Լիզինգի և տոկոսների մարումը

Մարման եղանակը Ամսական հավասարաչափ վճարումների գրաֆիկով:
Ելնելով բիզնեսի առանձնահատկություններից և
սեզոնայնությունից հնարավոր է մայր գումարի մարման դադարի շրջաններ:
Լիզինգի վաղաժամկետ մարում Լիզինգի պայմանագիրը կնքման ամսաթվից մեկ տարվա ընթացքում ավարտելու պարագայում լիզինգառուն պարտավորվում է վճարել մինչեվ նշված ամսաթիվը գրաֆիկով նախատեսված տոկոսագումարները:
Մեկ տարին լրանալուց հետո ժամկետից շուտ մարումների համար տույժեր եվ տուգանքներ չեն նախատեսվում:
Տոկոսագումարների հաշվարկման կարգը 365 օրացուցային օրերի համար, տարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի մնացորդի դիմաց
Կանխավճար/ Վարկի գումար Սկսած 0%-ից

Լիզինգի համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ

Գույքի գնահատման վճար 15 000 — 35 000 ՀՀ դրամ
Գույքի ապահովագրության վճար 0.16% — 1.5% վարկի մայր գումարի մնացորդից
Միասնական տեղեկանք 10 000 ՀՀ դրամ
Գրավի նոտարական վավերացման վճար 12 000 ՀՀ դրամ
Գրավի պետական գրանցման վճար 26 000 ՀՀ դրամ

Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:

Լիզինգի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

Լիզինգի տրամադրման դրական որոշման գործոնները`

  • Կայուն եկամուտներ,
  • Լիզինգի առարկայի իրացվելիության բարձր աստիճան,
  • Դրական վարկային պատմություն,
  • Երաշխավորությունների առկայություն:

Լիզինգի մերժման գործոններ`

  • Մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
  • Եկամտուտների աղբյուրը հնարավոր չէ պարզել կամ ներկայացված եկամուտները անհիմն են,
  • Հաճախորդի վարկային պատմության մեջ առկա են պարբերաբար ուշացումներ, դասակարգումներ, կամ հաճախորդի վարկային բեռը մեծ է
  • Լիզինգի առարկայի իրացվելիության ցածր մակարդակ:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
  1. Կանոնադրություն (վերագրանցված տարբերակ)
  2. Պետ. ռեգիստրի վկայական (բոլոր ներդիրներով)
  3. Հարկային կոդ
  4. Տեղեկանք Պետ. ռեգիստրից հիմնադիրների, տնօրենի վերաբերյալ (ՍՊԸ)
  5. Հիմնադիրների անձնագրերի պատճեները, սոցիալական քարտի պատճեն
  6. Հաշվեկշիռ, ֆինանսական հաշվետվություններ (1-5 ձև)
  7. Տեղեկանք հարկային տեսչությունից և սոց. ապահովության հիմնադրամից
  8. Ընդհանուր ժողովի որոշումը մեքենայի, սարքավորման կամ տեխնիկայի լիզինգով ձեռքբերման, գրավ դնելու վերաբերյալ,
  9. Տնօրենի անձնագրի պատճեն, սոցիալական քարտի պատճեն
  10. Գործունեության լիցենզիա (եթե առկա է)
  11. Կազմակերպության դեբիտորական, կրեդիտորական պարտքերի մասին տեղեկանք /ներառյալ վարկեր, այլ փոխառություններ/
  12. Կազմակերպության հիմնական միջոցների ցանկ
  13. Եկամուտ, ծախսեր /ամսական կտրվածքով/, արտադրանքի տեսականին, ինքնարժեքը, վաճառքի գները
  14. Տեղեկատվություն պահանջվող լիզինգի առարկայի վերաբերյալ (մատակարար, տեխ. պահանջներ )
  15. Լիզինգի առարկայի նախնական հաշիվ¬ապրանքագիր (պահանջի դեպքում)
  16. Այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)

Հավելյալ ապահովության համար՝

  1. . Սեփականության վկայական, ինչի հիման վրա է կատարվել սեփականության փոփոխություն (առուվաճառքի պայմանագիր, գործադիր մարմնի որոշում)
  2. Սեփականատերերի անձնագրերի պատճենները,
  3. Տեղեկանք գրավի, արգելանքի տակ չլինելու վերաբերյալ
  4. Անշարժ գույքի գնահատման ակտ
  5. Գրավատուի ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության վկայականի և ամուսնու/կնոջ անձնագրի և սոց. քարտի պատճեները

Երաշխավորի առկայության դեպքում

  1. Երաշխավորների անձնագիր եվ սոց քարտեր, իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական, տնօրենի անձնագիր և սոց. քարտ
  2. Երաշխավորների եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
  3. Երաշխավորների սեփականությունը հավաստող փաստաթղթեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
      • Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
      • Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը:
      • Ձեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում «Ագրոլիզինգ ԼՎԿ» ՍՊԸ-ն կձեռնարկի գույքի բռնագանձման և իրացման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։ Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում ընկերության պահանջները, ապա վերջինս իրավունք ունի հատուցում ստանալ Ձեր այլ գույքից և/կամ այլ միջոցներից։
      • Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
      • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» սկզբունքի հիման վրա սպառողից կարող է պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն։
      • ԱՄՆ դոլարով վարկ ստանալու դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
      • Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրումը կատարվում է անվճար՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
      • Կախված վարկի գումարից և գրավի տեսակից, կարող է պահանջվել գույքի ապահովագրություն: Ապահովագրության համար հիմք է ընդունվում վարկի գումարը:

       

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

      • ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՌԿԱ Է ԿԱՅՔՈՒՄ:
      • ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՉԵՆ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ: ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՃՈԽՈՐԴԻՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ:

       

ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ (PDF)

ՍԱԿԱԳՆԵՐ (PDF)

«Ֆինանսներ բոլորի համար»` www.abcfinance.am ինտերնետային կայքի «Ֆինանսական օգնական» համակարգ

«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`www.fininfo.am

Վարկային պատմության և սքորի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղումով ՝ https://www.abcfinance.am/news/news_varkayinscore.html

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է

Թարմացվել է. 18/10/2023